Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց<br /> «Մեծ Եղեռն» բառեզրը<br />


Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց
«Մեծ Եղեռն» բառեզրը

  • 24-04-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. ապրիլքսանչորսյան ուղերձում անցյալ տարվա նման օգտագործեց «Մեծ Եղեռն» բառեզրը: Ստորեւ ներկայացնում ենք, ըստ «Երկիրմեդիա» հեռուստաընկերության, ուղերձի տեքստն ամբողջությամբ: «Այս սուրբ օրը, մենք դադար ենք առնում հիշելու, որ 95 տարի առաջ սկսվել է 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը: Պատմության այդ մշուշոտ օրը 1.5 միլիոն հայեր կոտորվել կամ կամ մահվան երթի են տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին: Այսօր ժամանակն է վերանայելու եւ դասեր քաղելու այս սարսափելի իրադարձություններից: Ես միշտ էլ հայտնել եմ իմ դիրքորոշումը` 1915 թվականին տեղի ունեցածի առնչությամբ եւ իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել փաստերի ամբողջական, ազնիվ ու արդարացի ճանաչում: Ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի եւ ոգեւորված եմ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված երկխոսության կապակցությամբ: Միասին Հայաստանն ու Թուրքիան ուժեղ կարող են լինել` ճանաչելով իրենց համատեղ պատմությունն ու մարդկային հատկանիշները: Չնայած առճակատվում ենք 1915 թվականի անմարդային իրադարձություններին, մենք նաեւ ոգեւշնչված ենք հայ ժողովրդի անկրկնելի ոգով: Մինչդեռ ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ gնացածներին: Բայց այն ներդրումը, որ հայերն ունեցել են վերջին 95 տարիների ընթացքում վկայությունն են հայ ժողովրդի տաղանդի, դինամիկության եւ ճկունության, ու ամենամեծ նախատինքն են նրանց, ովքեր փորձել են իրենց բնաջնջել: ԱՄՆ-ը շատ ավելի հարուստ երկիր է ծագումով հայ բազմաթիվ հայերի շնորհիվ, ովքեր ներդրում են ունեցել մեր հասարակությունում եւ ովքեր մեր երկիր են ներgաղթել 1915-ից հետո: Հայերի ամուր ավանդույթներն ու մշակույթը նաեւ հիմք են դարձել նոր հանրապետության հիմնադրման համար, որն այսօր համագործակցում է միջազգային հանրության հետ` կերտելու ավելի կայուն ապագա: Այսօր մենք դադար ենք առնում նրանց եւ աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր հայերի հետ` հիշատակելու 1915 թվականի սարսափելի իրադարձությունները` խորապես հիանալով նրանց ունեցած ներդրման համար, ինչը մեզ ապագայի հույս է տալիս»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play