Գլենդելում կներկայացուի «Լուսանկարչական ճանապարհորդութիւն<br /> պատմական Հայաստանով» խորագիրը կրող ցուցահանդէս<br />


Գլենդելում կներկայացուի «Լուսանկարչական ճանապարհորդութիւն
պատմական Հայաստանով» խորագիրը կրող ցուցահանդէս

  • 20-04-2010 14:14:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԳԼԵՆԴԷԼ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 25-ին Լոս Անջելէսի NLS-LA իրաւաբանական ծառայութիւնների կենտրոնում տեղի կունենայ Հայոց ցեղասպանութեան 95-ամեայ տարելիցին նուիրուած Կարպիս Տեր-Եղիայանի լուսանկարների ցուցահանդէսը: Ցուցահանդէսի կազմակերպիչներն են` Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, Մաշտոց քոլեջը եւ NLS-LA իրաւաբանական ծառայութիւնների կենտրոնը: Ինչպէս տեղեկացնում է mashdots@aol.com կայքը, ցուցահանդէսում կներկայացուեն Կիլիկիան, Արեւմտյան Հայաստանի հայկական պատմական մի քանի քաղաքներ եւ գիւղեր: Ցուցահանդէսը հնարաւորութիւն կընձեռի այցելուներին աւելի լաւ ծանօթանալ հայ ժողովրդի ժառանգութեանը:
  -   Մշակոյթ