Հաստատուեց Հասյաստանի թեթեւ արդիւնաբերութեան ոլորտի<br /> հիմնախնդիրների լուծմանն ուղղուած միջոցառումների ժամանակացոյցը<br />


Հաստատուեց Հասյաստանի թեթեւ արդիւնաբերութեան ոլորտի
հիմնախնդիրների լուծմանն ուղղուած միջոցառումների ժամանակացոյցը

  • 08-04-2010 17:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան ապրիլի 8-ի նիստում հաւանութեան արժանացավ թեթեւ արդիւնաբերութեան ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղուած միջոցառումների ժամանակացոյցը: Ինչպէս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ժամանակացոյցը կազմուել է համաշխարհային արդի զարգացումների եւ կանխատեսումների վերլուծութիւնների հիման վրայ, ինչպէս նաեւ մասնաւոր հատուածի հետ քննարկումների արդիւնքում: Ըստ նախարարի, ժամանակացոյցը թոյլ կտայ առաջիկայ 2 տարիների ընթացքում բացայայտել եւ վերագնայատել թեթեւ արդիւնաբերութեան ոլորտում առկայ ներուժը, միաւորել մասնաւոր հատուածի ջանքերը, յստակեցնել պետութեան աջակցութեան մեխանիզմները, որի համար հիմք կհանդիսանայ աւելի երկարաժամկէտ ռազմավարութեան մշակումը:
  -   Տնտեսութիւն