Անատոլիայի կենտրոնում գտնուող հայկական եկեղեցին կդառնայ<br /> մշակոյթի տուն<br />


Անատոլիայի կենտրոնում գտնուող հայկական եկեղեցին կդառնայ
մշակոյթի տուն

  • 08-04-2010 17:00:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԿԱՐԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնուող 1881 թ. կառուցոուած եւ Անատոլիայի ամենամեծ եկեղեցին համարւող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կը վերակառուցուի: Սիվրիհիսարի ղեկավար Ֆիքրեթ Արսլանը մասնաւորապէս ասել է. «Մենք ցանկանում ենք վերանորոգել Սիվրիհիսարի պատմական կառոյցները, որոնց թւում է 1881 թ. կառուցոուած հայկական եկեղեցին եւ հայկական բաղնիքը»: Ըստ Ֆիքրեթ Արսլանի, «եկեղեցու մուտքի դարպասների վրայ կան հրեշտակի պատկերներ, որոնք մեծ ուշադրութիւն են գրաւում: Չնայած եկեղեցին գտնւում է ոչ բարուօք վիճակում, այնուամենայնիւ զբոսաշրջիկների թիւը գնալով աճում է»: Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութիւնը հովանավորելու է Սուրբ Երրորդություն եկեղեցու վերակառուցումը: Ինչպէս տեղեկացնում է «Հիւրիէթը», այն կդառնայ նախարարութեան մշակոյթի տուն: Նախատեսուած է նաեւ վերականգնել եկեղեցի տանող ճանապարհները:
  -   Հասարակութիւն