285 ձեռնարկութիւններ այս տարի կհրապարակեն իրենց ֆինանսական<br /> հաշուտւութիւնները<br />


285 ձեռնարկութիւններ այս տարի կհրապարակեն իրենց ֆինանսական
հաշուտւութիւնները

  • 08-04-2010 15:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնը հրապարակել է այն 285 ձեռնարկութիւնների ցանկը, որոնք պարտաւոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշուտւութիւնները` արտաքին աուդիտորի եզրակացութեամբ: Ինչպէս կառավարութեան ապրիլի 8-ի նիստում յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, սրանք այն ձեռնարկութիւններն են, որոնց շրջանառութիւնը 2009թ.-ին 1 մլրդ դրամից աւելի է: Ըստ նրա, ցուցակը դեռեւս ճշգրտման կարիք ունի, եւ հնարաւոր է, որ հաշվետվությունների ամփոփումից յետոյ որոշ ձեռնարկութիւններ դուրս գան այդ ցանկից, իսկ որոշներն էլ յայտնուեն: «Մեզ քննադատում են, որ չենք կարողանում խոշոր ձեռնարկութիւնների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողութիւն, ինչի հետ ես համաձայն եմ: Եթէ խոշոր ձեռնարկութիւնը հնարաւորութիւն ունի ֆ հարկային պարտաւորութիւնների կատարումից, ապա դա մեծ չարիք է ցանկացած պետութեան համար»,- նշեց Տ.Սարգսեանը, յաւելելով, որ դրանով «խալխլվում են պետութեան հիմքերը»: Վարչապետը նշեց նաեւ, որ Ֆինանսների նախարարութիւնը մէկ ամսուայ ընթացքում պարտաւոր է հրապարակել իր վերլուծական աշխատանքների արդիւնքները, մասնաւորապէս, թէ խոշոր հարկ վճարողների ցուցանիշները ինչպիսին են եղել 2008թ.-ին, եւ ինչպիսին են 2009թ.-ին: Տ.Սարգսեյանի խօսքերով, կայ մտավախութիւն, որ հիմնական հարկային բեռը նախորդ տարի ընկել է փոքր եւ միջին բիզնեսի վրայ, որին զարգանալու հնարաւորութիւն չի տրւում: «Ուստի, հաշվետվությունների հրապարակումը հնարաւորութիւն է տալու հանրութեանը վերահսկել մեզ, քանի որ այդ ֆինանսական հաշվետվությունների հիման վրայ հնարաւոր է իրականացնել ինքնուրոյն վերլուծական աշխատանքներ, տեսնել արդեօք խոշոր ձեռնարկութիւնները կատարու՞մ են իրենց պարտաւորութիւնները պետութեան նկատմամբ»,- ասաց վարչապետը:
  -   Տնտեսութիւն