Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական<br /> համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երրորդ նիստը<br /> կանցկացվիլ Աշխաբադում` 2011թ.-ին<br />


Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական
համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երրորդ նիստը
կանցկացվիլ Աշխաբադում` 2011թ.-ին

  • 08-04-2010 15:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի երկրորդ նիստի աւարտին յանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը եւ թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սափարալիեւը ստորագրել են ՀՀ-ի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրութիւնը: Թուրքմենստանի փոխվարչապետը յայտնեց, արձանագրութեամբ նախատեսւում է զարգացնել յարաբերութիւններ գիւղատնտեսութեան, էներգետիկայի, քիմական արդիւնաբերութեան, մշակոյթային եւ այլ ընդհանուր առմամբ 12 ուղղութիւններով: Խ.Սափարալիեւի գնահատմամբ, մէկ տարում կատարուել է կոնկրետ աշխատանք, կան համապատասխան արդիւնքներ: Ըստ Ա.Մովսիսեանի, ընդունուած որոշումները շատ կարեւոր են եւ յետագայում կնպաստեն երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցութեան զարգացմանը: «Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս Թուրքմենստանի հետ յարաբերութիւններին, եւ յանձնաժողովի նիստը լրացուցիչ դինամիկա կհաղորդի դրանց»,- նշել է Ա.Մովսիսեանը: Կողմերը պայմանաւորուեցին յանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել Աշխաբադում` 2011թ.-ին:
  -   Տնտեսութիւն