Հայաստանի նախագահը համաձայնել է Վաշինգտնում հանդիպել<br /> Թուրքիայի վարչապետի հետ<br />


Հայաստանի նախագահը համաձայնել է Վաշինգտնում հանդիպել
Թուրքիայի վարչապետի հետ

  • 08-04-2010 14:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ապրիլի 7-ին ընդունել է Թուրքիայի Հանրապետութեան վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կազմակերպելու վերաբերեալ: Այս մասին տեղեկութիւնը «ՆՏ»-ի հետ զրոյցում հաստատեց ՀՀ նախագաի մամուլի քարտուղար Արմէն Արզումանյանը: Սարգսեան-Էրդողան հանդիպումը, ինչպէս նաեւ ՀՀ նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կայանալու է ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում անցկացուելիք Գլոբալ միջուկային անվտանգութեան հարցերով գագաթաժողովի շրջանակներում: Յիշեցնենք, որ նախօրէին ՀՀ նախագահը ընդունել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի յատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով նաեւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարն է: Վերջինս Հայաստանի նախագահին փոխանցել էր գրաւոր ուղերձ վարչապետ Էրդողանից եւ բանաւոր ուղերձներ Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի կողմից:
  -   Քաղաքական