Հայաստանի նախագահը համաձայնել է Վաշինգտոնում հանդիպելԹուրքիայի վարչապետի հետ


Հայաստանի նախագահը համաձայնել է Վաշինգտոնում հանդիպելԹուրքիայի վարչապետի հետ

  • 08-04-2010 14:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 7-ին ընդունել է Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին տեղեկությունը «ՆՏ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագաի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Սարգսյան-Էրդողան հանդիպումը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կայանալու է ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում անցկացվելիք Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահը ընդունել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով նաեւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարն է: Վերջինս Հայաստանի նախագահին փոխանցել էր գրավոր ուղերձ վարչապետ Էրդողանից եւ բանավոր ուղերձներ Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի կողմից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play