Թուրք հակէրները հակաշվեդական արշաւ են սկսել <br />


Թուրք հակէրները հակաշվեդական արշաւ են սկսել

  • 15-03-2010 22:30:00   |   |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունումը նախ Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի, ապա նաեւ Շվեդիայի խորհրդարանի կողմից, հակաշվդեդական հիստերիայի ալիք է բարձրացրել Թուրքիայում, որը չի շրջանցել նաեւ թուրք հակերներին: Այս մասին տեղեկութիւններ է տարածել թուրքական «Հաբերֆորմ» լրատուական կայքը: Համաձայն թուրքական աղբիւրի` թուրք հակէրները սկսել են յարձակուել շվեդական որոշ գիտական հաստատութիւնների, հետազոտական կենտրոնների կայքերի վրայ ու կոտրել դրանք: Յարձակումների թիրախ են դարձել նաեւ որոշ պաշտօնական կայքեր:
  -   Քաղաքական