Դավութօղլուն հստակեցրել է Անկարայի կողմից ձեռնարկուելիք<br /> քայլերը, եթէ Օբաման օգտագործի «ցեղասպանութիւն» եզրույթը <br />


Դավութօղլուն հստակեցրել է Անկարայի կողմից ձեռնարկուելիք
քայլերը, եթէ Օբաման օգտագործի «ցեղասպանութիւն» եզրույթը

  • 10-03-2010 21:00:00   |   |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի հետ, որն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովի կողմից Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումից յետոյ հետ էր կանչուել Անկարա: Համաձայն թուրքական «Սթարգազեթե» (Stargazete) լրատուական կայքի տարածած տեղեկութիւնների, Դավութօղլուն դեսպանի հետ քննարկումների ժամանակ հստակեցրել է Անկարայի կատարելիք այն պատասխան քայլերը, որոնք նախատեսուած են այն դէպքում, եթէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ելոյթի ժամանակ օգտագործի «ցեղասպանութիւն» եզրույթը: Մասնաւորապէս, նշուվել է, որ եթէ Օբաման հնչեցնի «ցեղասպանութիւն» բառը, ապա Անկարան կսառեցնի «F-35» մարտական ինքնաթիռի, «14 CH-47 Chinook» ուղղաթիռներ մասին 1.2 մլրդ դոլար արժողութեամբ պայմանագիրն ու «Patriot» հրթիռների վաճառքի շուրջ ընթացող բանակցութիւնները: Ինչպէս նաեւ կսահմանափակի Իրանի եւ Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին ցուցաբերուող աջակցութիւնը:
  -   Քաղաքական