Օհանաւան գիւղի յարակից ձորում յայտնաբերուել է դիակ
06-05-2011 13:15:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մայիսի 5-ին`ժամը 17.00-ին ահազանգ է ստացուել, որ Արագածոտնի մարզի Օհանաւան գիւղում` եկեղեցու յարակից ձորը տղամարդ է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը:
Դէպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչութեան փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով ձորից (50-60մ խորութիւնից) դուրս է բերուել Երեւան քաղաքի բնակիչ,1946թ.-ին ծնուած Հրանտ Արամեանի դին եւ յանձնուել շտապօգնութեան բրիգադին:
«Արտակարգ ալիք»