Զինուած ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար ենթակայ են պարտադիր կատարման <br />


Զինուած ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար ենթակայ են պարտադիր կատարման

  • 17-01-2011 13:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնում անցկացուել է նախարարութեան իրավապահ մարմինների 2010թ.-ի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցութիւնը: Զեկույցով հանդէս են եկել ՊՆ Ռազմական ոստիկանութեան պետ, գնդապետ Արամ Տեր-Սահակեանը եւ Քննչական վարչութեան պետ, գեներալ-մայոր Արմէն Յարութիւնեյանը: Ըստ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, ելոյթով հանդէս են եկել նաեւ պաշտպանութեան նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարեանը եւ ՀՀ զինուորական դատախազ Գեւորգ Կոստանեանը: ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանն նշել է, որ զինուած ուժերում յանցագործութիւնները նուազեցնելու համար առաւել մեծ աշխատանք պէտք է տանել կանխարգելման ուղղութեամբ` շեշտը դնելով դաստիարակութեան լաւագոյն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինուորական բարեկրթութեան պահպանման վրայ: Նախարարն ասել է, որ կարգապահութեան հարցերը 2011թ.-ի առաջին կիսամեակում լինելու են Պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութեան յատուկ ուշադրութեան ներքոյ, որպէսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնաւոր լուծումները ստանան` բարձրացնելով զինուած ուժերում կարգապահութեան մակարդակը: Անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղութիւն ստացած` զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադէպին, Ս.Օհանյանն ասել է. «Ունենալով արցախեան պատերազմի մասնակցի մարտական ուղի` ես առանձնայատուկ յարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն, կարծում եմ, որ արցախեան պատերազմի մասնակից լինելը նաեւ շատ պարտաւորեցնող է, եւ բնական է, որ մեր հասարակութիւնը ակնկալում է, որպէսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողութիւններով լինեն օրինակելի: Մենք այսուհետ եւս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպէսզի մեր նահատակուած ընկերների կեանքի գնով ձեռքբերուած յաջողութիւնները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: Զինուած ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակայ են պարտադիր կատարման»:
  -   Քաղաքական