Ոստիկանը մեղադրւում է վրաերթ կատարելու մէջ, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու մարդու մահ<br />


Ոստիկանը մեղադրւում է վրաերթ կատարելու մէջ, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու մարդու մահ

  • 11-01-2011 18:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Յատուկ քննչական ծառայութեան վարոյթում քննվող քրէական գործով կալանաւորուել է ՀՀ Ոստիկանութեան Մալաթիայի բաժնին կից պահպանութեան բաժնի ոստիկան, ոստիկանութեան աւագ Ա.Յովհաննիսեանը: Նա մեղադրւում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մէջ, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու մարդու մահ: Քրէական գործի նախաքննությամբ պարզուել է, որ 2010թ.-ի դեկտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը` ժամը 24:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շէնքի դիմաց Ա.Յովհաննիսեանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի աւտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կարինէ եւ Անահիտ Գասպարյաններին: Այնուհետեւ Ա.Յովհաննիսեանը թողել է դէպքի վայրը եւ բախուել Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում կանգնած մէկ այլ աւտոմեքենայի: Կ.Գասպարեանը տեղում մահացել է, իսկ Ա.Գասպարեանը մահացել է հիւանդանոցում: Բժշկական ստուգմամբ պարզուել է, որ Ա.Յովհաննիսեանը դէպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածութեան վիճակում: Ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ Ա.Յովհաննիսեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 242-րդ յօդուածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու կամ աւելի մարդու մահ) եւ 244-րդ յօդուածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառուել է կալանավորում: Նախաքննութիւնը շարունակւում է:
  -   Հասարակութիւն