Երկրային կեանքին հրաժեշտ տուեց ու հեռացաւ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը


Երկրային կեանքին հրաժեշտ տուեց ու հեռացաւ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը

  • 09-01-2011 12:28:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 9 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրային խորհրդի Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան ու ներքին գործերի հարցերի յանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սիմոն Կամսարականի (Շահազիզեան) մահուան կապակցութեամբ «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնութիւնը յունուարի 8-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս ասուած է. «Երկրային կեանքին հրաժեշտ տուեց ու հեռացաւ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը: Հեռացաւ, աննկուն, անկաշառ, անզիջում մարտիկը: Հեռացաւ, անփոխարինելի մտաւորականը, գիտնականն ու իմաստասէրը: Հեռացաւ, սակայն լիովին բացայայտած ու գաղտնազերծած մեծ սադրանքի ծրագրային յենք ու բովանդայութիւնը` Կոլումբիայից մինչեւ Կոնգոյ - Կոսովո - Կովկաս եւ մինչեւ Կորեա ռազմականացուած պետութիւններ ու Վանկոււերից մինչեւ Վլադիւոստոկ քաոսի ու պատերազմի օջախներ ու տարածքներ, որոնք այսօր իսկ գործադրման ընթացքի մէջ էն Հիւսիսային Աֆրիկայի Թունիս - Ալժիր - Եգիպտոս, Գազա - Իսրայէլ գծով մինչեւ Միջին Արեւելք - Կովկաս - Պակիստան ու Աֆղանստան: Հեռացաւ, վերջնականապէս ձեւակերպելով Հայաստանի ու հայութեան անկախ, ինքնիշխան ու անվտանգ, ազատ ստեղծագործական ուղին նոր հարիւրամեակի համար»:
  -   Հասարակութիւն