Դրամական աջակցութիւն ցուցաբերվեց հրդեհից տուժած բնակիչներին <br />


Դրամական աջակցութիւն ցուցաբերվեց հրդեհից տուժած բնակիչներին

  • 30-12-2010 17:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Մաշտոցի պողոտայի թիւ 52 եւ 54 շէնքերի եւ Կորյունի փողոցի թիւ 21 եւ 21ա շէնքերի միջեւ գտնուող անհատական տների հրդեհվելուց յետոյ անօթեւան մնացած բնակիչներին քաղաքապետ Կարեն Կարապետեանի յանձնարարութեամբ դեկտեմբերի 28-ին յատկացուեց դրամական աջակցութիւն: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հրդեհից յետոյ վրաններում ապրող 5 ընտանիքներին 4 ամիս վարձակալութեամբ ապրելու համար յատկացուել է ամսական 150 հազարական դրամ : Յիշեցնենք, որ Երեւանի Կ.Կարապետեանը դեկտեմբերի 24-ին այցելել էր նոյեմբերի 24-ի հրդեհից տուժած ընտանիքներին եւ խոստացել աջակցել նրանց: Այդ ընտանիքները 4 ամիս կապրեն վարձակալութեամբ, որից յետոյ քաղաքապետարանի կողմից նրանց խնդրին կտրուի հիմնաւոր լուծում:
  -   Հասարակութիւն