Սոցիալական, առողջապահական եւ մշակոյթի ոլորտները 2011թ.-ին եւս կմնան ՀՀ առաջին տիկնոջ մշտական ուշադրութեան կենտրոնում<br />


Սոցիալական, առողջապահական եւ մշակոյթի ոլորտները 2011թ.-ին եւս կմնան ՀՀ առաջին տիկնոջ մշտական ուշադրութեան կենտրոնում

  • 30-12-2010 17:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների առթիւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսեանը այցելել է Վ.Ա.Ֆանարջեանի անուան ուռուցքաբանութեան ազգային կենտրոն, պրոֆեսոր Ռ.Օ.Եոլեանի անուան արյունաբանական կենտրոն եւ «Մուրացան» համալսարանական հիւանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա: Նա գալիք տոների կապակցութեամբ շնորհաւորել է նշուած հաստատութիւններում բուժուող օնկոլոգիական հիւանդութիւններով տառապող երեխաներին եւ յանձնել նուէրներ: Նրա նախաձեռնութեամբ երեխաները որպէս Ամանորի նուէր ստացել են նաեւ տոնածառեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Ամանորի նախօրէին Ռ.Սարգսեանը հանդիպել է նաեւ 1988թ.-ի աւերիչ երկրաշարժից յետոյ ստեղծուած «Հայաստանի նոր անուններ» կազմակերպութեան պատանի երաժիշտ կատարողների հետ, ունկնդրել աւելի քան երեսուն երկրում Հայաստանի դրոշը բարձր պահած տաղանդաւոր երիտասարդների կատարումները: Կազմակերպութեան սաների կողմից Ռ.Սարգսեանին առաջարկուեց դառնալ կազմակերպութեան պատուաւոր նախագահ, ինչը սիրով ընդունուեց: Այնուհետեւ Ռ.Սարգսեանն այցելել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպութիւն, որտեղ հանդիպել է կազմակերպութեան սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, եւ շնորհաւորել նրանց գալիք տոների կապացությամբ: Ամփոփելով անցնող տարին, Ռ.Սարգսեանը հաւաստիացրել է, որ սոցիալական, առողջապահական եւ մշակոյթի ոլորտները 2011թ. եւս կշարունակեն մնալ իր մշտական ուշադրութեան կենտրոնում:
  -   Հասարակութիւն