Հայաստանի բոլոր աւտոճանապարհներին կտեղադրուեն մետաղական նոր ցուցիչ-վահանակներ<br />


Հայաստանի բոլոր աւտոճանապարհներին կտեղադրուեն մետաղական նոր ցուցիչ-վահանակներ

  • 30-12-2010 15:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարութեան նախաձեռնութեամբ Երեւան-Մեղրի-Իրանի սահման եւ հակառակ ուղղութեամբ միջպետական ճանապարհին տեղադրուել են մետաղական նոր ցուցիչ-վահանակներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ցուցիչ-վահանակների վրայ սլաքներով նշուած են Ջերմուկ-Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման եւ հակառակ ուղղութեամբ ճանապարհների երկարությունը եւ ուղղութիւնները, ինչը վարորդներին եւ ուղեւորներին հնարաւորութիւն կտայ աւելի հեշտ կողմնորոշուել, թէ որ ուղղութեամբ շարունակել ճանապարհը եւ երբ հասնել նշանակէտին: Նա նշեց նաեւ, որ նոր նշանների տեղադրման ծրագիրը նախատեսւում է իրականացնել հանրապետութեան բոլոր աւտոճանապարհների վրայ:
  -   Հասարակութիւն