Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է բնապահպանական ինստիտուտների հետ <br />


Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է բնապահպանական ինստիտուտների հետ

  • 29-12-2010 18:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել բնապահպանական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Նա կարեւորել է մայրաքաղաքի բնապահպանական հայեցակարգի յստակեցումը` հիմք ընդունելով արդէն իրականացուած եւ մշակուած ծրագրերը: Երեւանի քաղաքապետարանի Տեղակատվության եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցող մասնագէտները ներկայացրել են Երեւանի բնապահպանական իրավիճակի վերաբերեալ իրենց կարծիքներն ու առաջարկութիւնները: Ոլորտի խնդիրների արդիւնաւէտ կարգաւորման նկատառումով Կ.Կարապետեանը կարեւորել է քաղաքապետարանի եւ գիտական կազմակերպութիւնների համագործակցութիւնը: Նա նշել է, որ պէտք է խօսել բաց ու թափանցիկ` չխուսափելով ծաւալուն ծրագրերից: «Ձեզանից ակնկալում եմ կիրառական առաջարկութիւններ` հաշուի առնելով Երեւանի զարգացումը, միաժամանակ կանաչապատման ցուցանիշն աւելացնելու եւ մայրաքաղաքը յարմարաւետ դարձնելու անհարաժեշտությունը»,- ասել է Կ.Կարապետեանը:
  -   Հասարակութիւն