Բիւրականի աստղադիտարանն ամփոփեց 2010թ. արդիւնքները


Բիւրականի աստղադիտարանն ամփոփեց 2010թ. արդիւնքները

  • 28-12-2010 16:07:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայկական գիտութեան կենտրոններից մէկը` Բիւրականի աստղադիտարանը ամփոփել է իր տարին ու հաշուետուութիւն ներկայացրել իր գործունէութեան վերաբերեալ: Հայ աստղագէտներին յաջողուել է ստանալ որոշ գիտական արդիւնքներ, որոնք էական նորութիւն էն եւ գիտական, եւ մեթոդական առումով: Դրանց թւում յատուկ պէտք է առանձնացնել այն նոր արդիւնքները, որոնք վերաբերում էն առանձին տիեզերական օբյեկտների վրայ Տիեզերքի արագացող լայնացման ազդեցութեանը: Բանն այն է, որ այսօր համարւում է, որ Տիեզերքի ամբողջ էներգիայի կամ նիւթի աւելի քան 70 տոկոսը կենտրոնացած է այսպէս կոչուած մութ էներգիայի մէջ, որն էլ հէնց պայմանաւորում է Տիեզերքի արագացող լայնացումը: Այդ հարցի քննարկման առաջին արդիւնքները վկայում էն այն մասին, որ վերոյիշեալ մեխանիզմի աշխատանքի շնորհիւ տիեզերական մարմիններում կուտակւում է դրական էներգիայ, որն էլ հէնց դառնում է այդ մարմինների ակտիւ էներգազատման աղբիւր, եւ որի շնորհիւ դիտւում էն ակտիւութեան տարբեր դրսեւորումներ: Բաւականին հետաքրքիր արդիւնքներ էն ստացուել Արեգակի հրվիժակներում արագութիւնների դաշտի որոշման ուղղութեամբ: Ելնելով զուտ ֆիզիկական մօտեցումներից, յաջողուել է տեսականօրէն ստանալ առնչութիւններ, որոնց շնորհիւ կարելի է որոշել ճառագայթող տիրոյթների կինետիկ ջերմաստիճանն ու, այսպէս կոչուած, օպտիկական հաստութիւնը, որը բնորոշում է նիւթի քանակն ու լոյսը կլանելու նրա յատկութիւնը: Խնդիրների մի առանձին դաս է նաեւ երկնքում օբյեկտների հնարաւորինս ճշգրիտ կոօրդինատների որոշումը, որը այդ նոյն օբյեկտների տեղաշարժերի հաշուարկման հիմքն է: Ինչ վերաբերում է օբյեկտների տեղաշարժերի կամ արագութիւնների մեծ ճշտութեամբ որոշմանը, ապա անհնար է գերագնահատել այդ բնագաւառում ցանկացած առաջընթացի նշանակութիւնը: Յաճախ հէնց նման խնդիրների վրայ է խարսխուած տիեզերական օբյեկտների ու դրանց համակարգերի էւոլիւցիոն առանձնայատկութիւնների պարզաբանումը: Ահա, հէնց այս բնագաւառում էլ առաջարկուել եւ կիրառուել է նոր մեթոդ, որն աչքի է ընկնում իր աննախադէպ ճշգրտութեամբ: Բաւականին մեծ աշխատանք է կատարուել աստղային օբյեկտների էւոլիւցիայի ամենաւաղ փուլերի ուսումնասիրութեան ուղղութեամբ: Այս բնագաւառում բաւականին շատ էն եւ նոր հետաքրքիր օբյեկտների յայտնաբերման փաստերը, եւ դրանց մանրակրկիտ հետազօտութիւնները: Տարուայ ընթացքում զանգուածային լրատաւութեան միջոցներն արդէն բաւականին լայնօրէն լուսաբանել էն եւ միջազգային դպրոցի կազմակերպումը, եւ Բիւրականում ռելեատիւիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճիւղի ստեղծման, երկրաշուրջ ուղեծրերում անտրոպոգեն բեկորների որոնման ծրագրում ընդգրկուելու, Բիւրականում արտաարեգակնային մոլորակների որոնման խոշոր նախագիծ ձեռնարկելու եւ այլ ծրագրերի մասին բանակցութիւնների արդիւնքները:
  -   Մամլո հաղորդագրություն