Դանիէլ Եօհանեսը գոհ է Հայաստանում «Հազարամեակի մարտահրաւէր» կորպորացիայի օժանդակութեամբ իրականացուած ծրագրերի արդիւնքներից


Դանիէլ Եօհանեսը գոհ է Հայաստանում «Հազարամեակի մարտահրաւէր» կորպորացիայի օժանդակութեամբ իրականացուած ծրագրերի արդիւնքներից

  • 05-05-2011 20:17:56   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը ընդունեց ԱՄՆ «Հազարամեակի մարտահրաւէր» կորպորացիայի գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսին (Daniel Yohannes): Նախարարը շնորհակալութիւն յայտնեց «Հազարամեակի մարտահրաւէր» կորպորացիայի Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացուած օժանդակութեան ծրագրերի համար, նշելով, որ դրանք եղել են արդիւնաւէտ եւ նպաստել են Հայաստանի գիւղական շրջանների զարգացմանը: Դանիէլ Եօհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակութեամբ իրականացուած ծրագրերը եւ գոհ է դրանց արդիւնքներից: «Հազարամեակի մարտահրաւէր» կորպորացիայի ղեկավարը գոհունակութիւն յայտնեց նաեւ ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարութեան հետ համագործակցութեան կապակցութեամբ: Էդուարդ Նալբանդեանը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-ամերիկեան յարաբերութիւններում արձանագրուած դինամիկան, ընդգծելով, որ այն համագործակցութեան համակողմանի ընդլայնման նոր հնարաւորութիւններ է ստեղծում:
  -   Քաղաքական