Օտարալեզու դպրոցների դէմ շարժման մասնակիցները բողոքի ցոյց կանցկացնեն նախագահական նստավայրի առջեւ<br />


Օտարալեզու դպրոցների դէմ շարժման մասնակիցները բողոքի ցոյց կանցկացնեն նախագահական նստավայրի առջեւ

  • 27-12-2010 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 28-ին ժամը 18-ին Հայաստանի նախագահական նստավայրի առջեւ տեղի կունենայ բողոքի ցոյց` օտարալեզու դպրոցների դէմ շարժմանը միացած մտաւորականների, հասարակական կազմակերպութիւնների եւ անհատների մասնակցութեամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսեանին կփոխանցեն պահանջագիր` չստորագրել «Լեզուի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին» ՀՀ օրէնքի նախագիծը, որն Ազգային Ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին: «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութիւնը կոչ է անում խնդրով մտահոգ բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս միջոցառմանը: «Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանութիւնների ծրագրի կապակցութեամբ իրենց անհամաձայնութիւնն այս կամ այն կերպ արտայայտել են հազարաւոր մարդիկ, նրանցից մի քանի հարիւրը գոնէ մէկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու եւ մեր իրական ուժն ու վրդովմունքը արտայայտելու ժամանակը: Սերժ Սարգսեանին պէտք է ի վերջոյ ցոյց տալ, թէ ինչ ուժի դէմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստւում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թէ ակադեմիկոս, երաժիշտ, թէ հրապարակախօս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախօս. բոլորս պարտաւոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամեան 26-ում` անգամ հաշուի չառնելով` մեր գործողութիւններն արդիւնքի բերելու են, թէ ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է»,- ասուած է «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութիւնում:
  -   Քաղաքական