Հայաստանում Բրիտանական խորհուրդը շարունակում է հայ հասարակութեանը ներկայացնել Միացեալ Թագաւորութեան նոր գաղափարներն ու փորձը


Հայաստանում Բրիտանական խորհուրդը շարունակում է հայ հասարակութեանը ներկայացնել Միացեալ Թագաւորութեան նոր գաղափարներն ու փորձը

  • 27-12-2010 13:49:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2010 թուականը հետաքրքրական տարի էր, լի փոփոխութիւններով, մարտահրաւէրներով, եւ նոր հնարաւորութիւններով` Միացեալ Թագաւորութեան կառավարութեան փոփոխութիւն եւ նոր առաջնահերթութիւնների ու ուղղութիւնների ձեւաւորում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հրաբխի անկանխատեսելի երեւոյթ Իսլանդիայում, որն իր հերթին բերեց օդային երթեւեկութեան խափանմանը։ Չնայած տեղի ունեցող փոփոխութիւններին Հայաստանում Բրիտանական խորհրդի աշխատակազմը շարունակում էր իր աշխատանքը` հայ հասարակութեանը ներկայացնելով Միացեալ Թագաւորութեան նորարար, ստեղծագործ եւ բազմազան գաղափարներն ու փորձը, Մթ-ի եւ Հայաստանի միջեւ հաստատելով փոխշահաւէտ համագործակցութիւն տարբեր ոլորտներում: Մեր արուեստի բնագաւառի ծրագրերի միջոցով Մթ-ի Oxford Playhouse եւ Imitating the Dog յայտնի թատերախմբերը Հայաստանում ներկայացրեցին երկու հետաքրքրական բեմադրութիւն: Մենք սկսեցինք ժամանակակից բրիտանական երաժշտութեան ընտրանին ներկայացնող Selector միջազգային ռադիօհաղորդման հեռարձակումը Հայաստանում: Մթ-ի կինոարտադրութեան վերջին զարգացումները հայ հանդիսատեսին ներկայացրեցինք Բրիտանական ֆիլմերի ամենամեայ փառատօնի, Ոսկէ Ծիրան եւ Ռեանիմանիայ կինոփառատօնների հետ համագործակցութեան արդիւնքում: Հմտութիւնների զարգացումը շարունակում էր մնալ 2010 թուականի առաջնային ուղղութիւններից մէկը: Մենք կազմակերպել ենք դասընթացնէր անգլերէն դասաւանդողների համար եւ առաջարկել առցանց ռեսուրսներ տարբեր տարիքային խմբերին: Միջին մասնագիտական կրթութեան ոլորտում մենք շարունակել ենք կերտել համագործակցութիւն քոլեջների միջեւ եւ աշխատել ենք բիզնեսի եւ միջին մասնագիտական կրթութեան ոլորտների միջեւ համագործակցութեան խորացման ուղղութեամբ: Երեւանում Բրիտանական դեսպանատան ֆինանսաւորմամբ իրականացուող “եւրամիութիւն. հմտութիւններ եւ համագործակցութիւն” ծրագրի միջոցով մենք քաղաքացիական ծառայողների համար կազմակերպել ենք դասընթացնէր` փոխանցելով անհրաժեշտ հմտութիւնները Եւրամիութեանն ինտէգրման գործընթացում արդիւնաւէտ բանակցութիւններ ծաւալելու նպատակով:Այս տարի մենք սկսեցինք Active Citizens ծրագիրը Վայոց Ձորի մարզում: Այս ծրագրի նպատակը տեղական համայնքի անդամների հմտութիւնների զարգացումն է, ինչպէս նաեւ միջազգային կապերի հաստատումը` փորձի փոխանակման եւ համաշխարհային մարտահրաւէրներին միացեալ ուժերով դիմակայելու համար: Մենք սկսեցինք մեր ,նորաձեւութեան ճանապարհ` երկխօսութիւն սահմանների խաչմէրուկումէ ծրագիրը, որը ֆինանսաւորում է Եւրամիութիւնը: Ծրագրի նպատակն է միջմշակութային երկխօսութեան հաստատումը Հայաստանի եւ Եւրոպայի միջեւ միմեանց երկրների մշակութային հարստութիւնից ոգեշնչուած հայ եւ եւրոպացի դիզայներների հաւաքածուի միջոցով: Ծրագիրն իրականացւում է Գեօթէի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի, Չեխական կենտրոնների ու Նորաձեւութեան հայկական խորհրդի հետ համագործակցութեամբ: Մեր քննութիւնների միջոցով մենք միշտ փորձում ենք հայ մասնագէտներին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող որակաւորումներ ձեռք բերելու հնարաւորութիւններ: Այս տարի մենք դարձանք Chartered Financial Analyst (CFA) ինստիտուտի քննութիւնների անցկացման մշտական կենտրոնը: Մենք սկսեցինք նաեւ Chartered Institute of Management Accountants (CIMA) քննութիւնների անցկացումը Հայաստանում: Թուարկելով մեր յաջողութիւնները, էս կը ցանկանայի յատկապէս շեշտել, որ դրանք մենք կիսում ենք մեր գործընկերների եւ աջակիցների հետ: Օգտուելով այս հնարաւորութիւնից` շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, լրատուամիջոցներին, հասարակական կազմակերպութիւններին, գործարարներին եւ միջազգային կազմակերպութիւններին, որոնց հետ աշխատել ենք, ձեւաւորել նոր գաղափարներ եւ կեանքի կոչել մեր ծրագրերը: Յուսով ենք, որ մեր համագործակցութիւնը կը շարունակուի նաեւ 2011 թուականին: Բրիտանական խորհրդի հայաստանեան գրասենեակի աշխատակազմի կողմից էս մաղթում եմ Ձեզ բարի Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Արեւիկ Սարիբէկեան, Բրիտանական խորհրդի հայաստանեան գրասենեակի տնօրէն
  -   Մամլո հաղորդագրություն