2011թ. կ'ադաստրի համակարգում նախատեսւում է իրականացնել բարեփոխումներ


2011թ. կ'ադաստրի համակարգում նախատեսւում է իրականացնել բարեփոխումներ

  • 24-12-2010 23:35:18   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի կառավարութիւնը վերջերս հաւանութիւն է տուել անշարժ գոյքի կ'ադաստրի համակարգի բարեփոխումների հայեցակարգին։ Այս մասին յայտնելով դեկտեմբերի 24-ի ասուլիսում, ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի նախագահ Երուանդ Զախարեանն ընդգծեց, որ հայերակարգը պատրաստուել է Հայաստանի նախագահի յանձնարարութեամբ։ Է.Զախարեանը յայտնեց նաեւ, որ Երեւանում բարեփոխումներն ամբողջութեամբ նախատեսւում է աւարտել մինչեւ 2011թ աւարտը։ Բարեփոխումներով, մասնաւորապէս, նախատեսւում է առաջին հերթին բարձրացնել ծառայութիւններից օգտուողների սպասարկման որակը, պարզեցնել իրաւունքի գրանցման եւ տեղեկատուութեան տրամադրման ընթացակարգերը, առաւելագոյնս աւտոմատացնել համակարգի կողմից իրականացուող գործառոյթները, կրճատել գործառոյթների իրականացման ժամկէտները, վերացնել բիւրոկրատական քաշքշուկները,նուազեցնել կոռուպցիոն ռիսկները։ Կառոյցի ղեկավարը նշեց, որ բիւրոկրատական քաշքշուկի երեւոյթներ համակարգում կան, նա չբացառեց նաեւ, որ համակարգում կարող էն լինել կոռուպցիոն ռիսկեր։ Բարեփոխումների շրջանակներում Երեւանում եւ մարզերում նախատեսւում է ստեղծել սպասարկման գրասենեակներ, դրա շնորհիւ քաղաքացիները հնարաւորութիւն կ'ունենան դիմել ցանկացած սպասարկման գրասենեակ, ինչպէս նաեւ ստանալ փաստաթուղթ ցանկացած սպասարկման գրասենեակից։ Նախատեսւում է անշարժ գոյքի չափագրման աշխատանքների մասնակի մասնաւորեցում։ Սկզբնական շրջանում քաղաքացիներն իրենք կ'որոշեն օգտուել պետական, թէ մասնաւոր ծառայութիւններից, յետագայում այդ գործառոյթները ամբողջութեամբ կմասնաւորեցուեն։ Ըստ Է.Զախարեանի, Նորվեգիայի կառավարութեան հետ կնքուած պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրուել է 1, 5 մլն դոլարի սահմաններում դրամաշնորհ, որը պէտք է նպատակաուղղուի Հայաստանի կ'ադաստրի համակարգում բարեփոխումներին։ Բարեփոխումներով առաջարկւում է անշարժ գոյքի չափագրում անցկացնել միայն գոյքի առաջնային գրանցման ժամանակ, որից յետոյ չափագրման կարող է անցկացուել որակական կամ քանակական փոփոխութիւնների դէպքում, այն էլ՝ միայն սեփականատիրոջ դիմումի հիման վրա։ Բարեփոխումների շրջանակում նախատեսւում է իրականացնել մի շարք օրէնսդրական փոփոխութիւններ։
  -   Հասարակութիւն