Կառավարութիւնը հաւանութիւն է տուել մի շարք օրէնքների նախագծերի<br />


Կառավարութիւնը հաւանութիւն է տուել մի շարք օրէնքների նախագծերի

  • 23-12-2010 17:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Ազատ տնտեսական գօտիների մասին» ՀՀ օրէնքի նախագծին, փոփոխութիւններ եւ լրացումներ առաջարկել վեց այլ օրէնքներում, որոնք պարունակում են համանման դրոյթներ: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, «մեզանում առաջին անգամ առանձին օրէնք է ընդունուելու ազատ տնտեսական գօտիների մասին: Ըստ նրա, օրինագծի առանձնայատկութիւնն այն է, որ բաւական լուրջ ֆիլտր է դրւում հնարաւոր ռիսկերի առջեւ. ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապէս պէտք է արժանանան կառավարութեան հաւանութեանը, լինեն հասկանալի, թափանցիկ եւ կառավարելի: Գործադիրը հաւանութեան է արժանացրել «Պետական ոչ առեւտրային կազմակերպութիւնների մասին» եւ եւս քսան ՀՀ օրէնքներում եւ օրէնսգրքերում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու օրէնքների նախագծերը, որոնց նպատակն է «Գործարարութեամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխման յուշագրի հիման վրայ կազմուած Հայաստանի գործարար միջավայրի բարելաւման միջոցառումների ծրագրի իրականացումը: ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու օրէնքների նախագծերի փաթեթին: Նախաձեռնութեան նպատակն է լուծել գրաւի առարկայ գոյքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք արծարծուել են ինչպէս ՀՀ վարչապետի մօտ կայացած ֆինանսատնտեսական կոմիտէի նիստում, այնպէս էլ շահագրգիռ գերատեսչութիւնների հետ քննարկման ժամանակ: Գործադիրը հաւանութեան է արժանացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ «Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելու օրէնքների նախագծերի փաթեթը, որով կստեղծուեն ծառայութիւնների մատուցման կոնցեսիոն համաձայնութիւններով մինչեւ 2011թ.-ի յունվարի 1-ն ընկած ժամանակամիջոցում հանրային ծառայութիւնների ենթակառուցուածքների շահագործման իրաւունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նիւթական ակտիւների ամորտիզացիոն մասհանումները շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նուազեցնելու իրաւական հիմքեր: Կառավարութեան հաւանութիւնն է ստացել «Քաղաքաշինութեան մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ ՀՀ այլ օրէնքներում եւ օրէնսգրքերում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, որի ընդունման դէպքում կվերացուեն օրենսդրական ակտերում առկայ անհամապատասխանություններն ու փոխհատումները, կապահովուի ոլորտին առնչուող գործառոյթների հստակեցումն ու արդիւնաւէտութեան բարձրացումը` հիմք ընդունելով եւրոպական փորձի վերլուծութեան արդիւնքները: ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել ՀՀ վարչական իրաւախախտումների եւ քրէական օրէնսգրքերում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կսահմանվեն ներգործութեան համապատասխան միջոցներ երկաթուղային տրանսպորտի ոլորտում պարտադիր կատարման ենթակայ վարքագծի կանոնների խախտման համար, ինչը կնպաստի երկաթուղային տրանսպորտի բնագաւառում լիազօր մարմնի կողմից իրականացyող վերահսկողական գործառոյթների արդիւնաւէտութեան բարձրացմանը: Կառավարութեան հաւանութիւնն է ստացել «Մթնոլորտային օդի պահպանութեան մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու օրինագիծը, որը կոչուած է կարգաւորելու մթնոլորտի պահպանութեան կառավարման բնագաւառում իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց ու պետական եւ տարածքային կառավարման մարմինների հասարակական յարաբերութիւնները: ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Հիւպատոսական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն եւ լրացում կատարելու օրէնքի նախագծին: Դրա ընդունմամբ կստեղծուի ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մարմինների կողմից Հայաստան վերադառնալու վկայականների տրամադրման իրաւական հիմքը, որը թոյլ կտայ մշակել ոլորտը կարգաւորող օրենսդրական այլ ակտեր: Գործադիրը քննութեան է առել ՀՀ ԱԺ պատգամաւոր Ստյոպա Սաֆարեանի` օրենսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած նհհ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու մասինե ՀՀ օրէնքի նախագիծը, որը նպատակաուղղուած է ժառանգման ինստիտուտին վերաբերող նորմերում առկայ լեզուական անճշտութիւնները վերացնելուն: Կառավարութեան եզրակացութեան համաձայն օրէնքի նախագիծը լրամշակման կարիք ունի: ՀՀ կառավարութիւնը բացասական եզրակացութիւն է տուել ԱԺ մի խումբ պատգամաւորների` օրենսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին» եւ «Անհատ ձեռնարկատիրօջ մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու օրէնքների նախագծերի փաթեթի եւ ԱԺ մէկ այլ խումբ պատգամաւորների` օրենսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրած «Կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկութիւնների կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրոյքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակայ այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից աւելացուած արժէքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշուարկւում եւ գանձւում» ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու օրէնքի նախագծի վերաբերեալ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նշուած օրէնքների նախագծերը եւ կառավարութեան եզրակացութիւնները սահմանուած կարգով կներկայացուեն ՀՀ Ազգային Ժողով:
  -   Տնտեսութիւն