Բարելաււում է Երեւանի Կենտրոնի ջրամատակարարումը<br />


Բարելաււում է Երեւանի Կենտրոնի ջրամատակարարումը

  • 22-12-2010 18:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 22-ին շահագործման յանձնուեց Աւանի Աճառեան թաղամասից մինչեւ «Աբովեանի պուրակ ՕԿՋ» (օրուայ կարգաւորիչ ջրամբար) նոր թուջե ջրատարը: Միջոցառմանը ներկայ էին ֆրանսիական Վեոլիա Ջուր ընկերութեան տարածքաշրջանային ղեկավար Պիեռ Բրյունեն, «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Պասկալ Ռուայեն, Երեւանի քաղաքապետարանի Շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետ Ֆրունզ Բասենցեանը: Ջրատարը, որը 2010թ.-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելաւման ծրագրի շրջանակներում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պատուէրով կառուցել է «ՀԱԷԿ-ի Շինարարութիւն» ՓԲԸ-ն, ունի 400 մմ տրամագիծ եւ 4,5 կմ երկարություն: Նախագծի ընդհանուր արժէքը 643 մլն դրամ է, որը յատկացուել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից: Միաժամանակ կառուցուել է 5 փականային խուց, իրականացուել են ջրագծերի միացման եւ այլ անհրաժեշտ աշխատանքներ: Շինարարութեան ընթացքում կառուցուել է նաեւ հեղեղատար ցանց` Մյասնիկյան պողոտայում: Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ ջրատարին զուգահեռ տեղադրուել է 100 մմ տրամագծով պոլիեթիլենային լրացուցիչ խողովակ, որով յետագայում հնարաւոր կլինի կապի համար մալուխ տեղադրել առանց նոր խրամուղի փորելու: Ասֆալտապատումը նույնպես իրականացուել է համատեղ ուժերով: Նոր ջրատարն առաջին հերթին նպատակ ունի ապահովել Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարման յուսալիութիւնը: Այն ներկայումս հիմնականում ջուր է ստանում «Գառնի-Երեւան» ջրատարից եւ վերջինիս կանգառի դէպքում, այլընտրանքային ջրատարի բացակայութեան պարագայում, ունենում է ջրամատակարարման հետ կապուած խնդիրներ: Միաժամանակ, արդէն այսօր Երեւանի հիւսիսային շրջաններում ջրակորուստների նուազեցման շնորհիւ կայ հնարաւորութիւն Կենտրոնին ինքնահոս եղանակով մօտ 130 լ/վ ջուր մատակարարել Կաթնաղբյուրից, ինչը հնարաւորութիւն կտայ համապատասխան քանակությամբ ջուր Գառնիի ջրատարից ուղղել դէպի Էրեբունի եւ Շենգաւիթ վարչական շրջաններ` նուազեցնելով Արարատեան պոմպակայանից այնտեղ ստացւող ջրաքանակը: Ըստ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ հաղորդագրութեան, Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը` Կաթնաղբյուրից առանց լրացուցիչ ջրաքանակի, արդիւնք է ընկերութեան կողմից տարւվող ջրամատակարարման բարելաւմանն ուղղուած աշխատանքների արդիւնաւէտութեան, ինչի շնորհիւ ընկերութիւնը հաջողութեամբ է կատարում Վարձակալութեան պայմանագրով ստանձնած պարտաւորութիւնները եւ երեւանցիների աւելի քան 75 տոկոսին ներկայումս ապահովում 20-24 ժամեայ ջրամատակարարմամբ:
  -   Տնտեսութիւն