Տիգրան Սարգսեանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ<br />


Տիգրան Սարգսեանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ

  • 20-12-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի դեկտեմբերի 20-ի նիստում, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, քննարկուել է Խորհրդի նախագահի ընտրութեան հարցը: Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ով ներկայացրել է բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների Խորհուրդների ձեւաւորման կարգը, այնուհետեւ առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ: «Այսօր շատ կարեւոր, յիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ ձեւաւորուել են բուհերի խորհուրդների կազմերը, եւ այս համալսարանում այսօր անդրանիկ ընտրություններն են ընթանում»,- նշել է Ա.Աշոտեանը: Խորհրդի նախագահի թեկնածուներ են առաջադրուել Տ.Սարգսեանը եւ ԱԺ պատգամաւոր Անահիտ Բախշեանը: Բաց քուէարկութեամբ Խ.Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրուել Տ.Սարգսեանը: Նրան հանդիսաւորութեամբ յանձնուել է Խ.Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահի խորհրդանշական շքանշանը: Տ.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել վստահութեան համար: Կարեւորելով համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, վարչապետն ասել է. «Ցանկանում եմ, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնում փոխուի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի նկատմամբ, որպէսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»: Անդրադառնալով հանրապետութեան կրթական համակարգում բարեփոխումներին, վարչապետը նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը, էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահէնք հասարակութիւն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ ըմբռնումը, որը հիմնուած է գիտելիքի ստեղծման վրայ, այդ ըմբռնումը մենք ձեզ հետ միասին պէտք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները, այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, եւ այդպիսին կլինի Հայաստանը 10 տարի յետոյ: Եթէ մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թէ ինչպիսին է լինելու Հայաստանը 10-20 տարի յետոյ, մենք պէտք է այցելենք մեր դպրոցները, տեսնենք` ինչպէս եւ ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան աշակերտների մօտ, եւ ես համարում եմ, որ դա թիւ մէկ խնդիրն է մեր կրթական բարեփոխումների ընթացքում»:
  -   Հասարակութիւն