Սերժ Սարգսեան. Ընդդիմութիւնը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստութիւնն է եւ մեր զարգացման կարեւորագոյն խթաններից մէկը


Սերժ Սարգսեան. Ընդդիմութիւնը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստութիւնն է եւ մեր զարգացման կարեւորագոյն խթաններից մէկը

  • 18-12-2010 16:37:26   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 1990թ. Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հիմնումը բացառիկ իրադարձութիւն էր Հայաստանի քաղաքական կեանքում: Իշխող կուսակցութեան հիմնադրմանը նուիրուած հանդիսաւոր նիստին նշեց կուսակցութեան ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը։ Կուսակցութիւնն իր նշանակալի ներդրումն է ունեցել արցախեան ազատամարտում, նշեց կուսակցութեան նախագահը, ընդգծելով, որ անկախ կուսակցական պատկանելութիւնից՝ «մենք գլուխ ենք խոնարհում բոլոր մեր նահատակների յիշատակին, ում շնորհիւ արդէն ունենք բոլորովին ուրիշ Հայաստան եւ բոլորովին ուրիշ Արցախ»,- ասաց Ս.Սարգսեանը։ Նա ընդգծեց, որ կուսակցութեան հիմնադիր նախագահ Աշոտ Նաւասարդեանի, ՀՀԿ նախագահներ Վազգէն Սարգսեանի եւ Անդրանիկ Մարգարեանի առաջնորդութեամբ Հհկ-ն կայացել է, ստացել ժողովրդի վստահութիւնը եւ ստանձնել առանցքային դերակատարութիւն երկրի կառավարման գործում: Ս.Սարգսեանը նշեց, որ կուսակցութեան անցած ուղին նոյնքան դժուար է եղել, որքան դժուար է եղել երկրի անցած ուղին, քանի որ կուսակցութեան 20-ամեայ կենսագրութիւնը անբաժանելի է ժողովրդի կուսակցութիւնից։ «Հայաստանի յաղթանակներն ու պատմութիւնները, ձեռքբերումներն ու սխալները մերն էն ոչ թէ նրա համար, որ Հայաստանը մերն է, այլ որովհետեւ մենք Հայաստանինն ենք, մեր կեանքով ու մեր ողջ գործունէութեամբ ենք Հայաստանինը»,- ասաց երկրի ղեկավարը։ Նա կարեւորեց այն, որ կառավարող ուժեղ կուսակցութեան առկայութիւնն ապահովում է ներքին քաղաքական կայունութիւն, սակայն միաժամանակ մտահոգութիւն յայտնեց, որ «չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման՝ կանգնած ջրերը, որպէս կանոն ճահճանում էն»։ Այդ հիւանդութիւնը, ըստ նախագահի, ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարութեան խորացում, քաղաքական երկխօսութեան ակտիւացում, եւրոպական չափանիշների հետեւողական ներմուծում պետական, հասարակական ու տնտեսական կեանքի բոլոր ոլորտներ։ Երկրի ղեկավարը յայտարարեց, որ Հայաստանի առաջընթացի թիւ մէկ խոչընդոտներն էն կաշառակերութիւնն ու կոռուպցիան, իսկ իշխող կուսակցութեան եւ երկրի խնդիրն է դրանք յաղթահարել՝ ուժերի ողջ լարումով։ Նախագահը կարեւորեց պետական կառոյցների կողմից օրէնքի առջեւ բոլորի հաւասարութեան եւ պատժի անխուսափելիութեան սկզբունքների ապահովումը. «Մեր քաղաքացիները յարգում էն օրէնքը, երբ այն բոլորի համար է»,- ասաց ՀՀ նախագահը, յաւելելով՝ «մենք դա պէտք է անենք, այո, դժուար է լինելու, բայց ոչ մի լաւ բան այս աշխարհում հեշտ չի լինում»։ Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների կապակցութեամբ նախագահը շեշտեց, որ խորհրդարան կմտնէն այն ուժերը, որոնք արդար պայքարում կը վաստակեն ժողովրդի վստահութեան քուէն՝ ուժերի վերադասաւորում կարող է իրականացնել եւ պէտք է իրականացնի միայն ու միայն ժողովուրդը։ ՀՀԿ նախագահը կոչ արեց իր կուսակիցներին շարունակել արմատաւորել քաղաքակիրթ հանրային երկխօսութիւնը։ Իսկ ընդդիմութեանը երկրի ղեկավարը բաժանում է երեք պայմանական խմբերի։ Առաջին խմբում երկրի ճակատագրով անկեղծօրէն մտահոգ անհատներն էն, ովքեր երբեմն սուր կերպով խնդիրներ էն բարձրացնում, վեր հանում խնդիրներ, ահազանգ հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանութիւնները ուշացել են։ Երկրորդ խմբում մարդիկ էն, ովքեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը տեսնում էն միայն իշխանափոխութեան մէջ։ ՀՀ նախագահը տարակուսանք յայտնեց, որ այդ ուժերը Գարեգին Նժդեհի ցեղակրօնութիւնը հռչակեցին «ռասիզմ»։ Ս.Սարգսեանը որպէս պարզունակ բնորոշեց այն դատողութիւնը, թէ «հանրապետականները տալիս էն Նժդեհի անունը, ուրեմն՝ պէտք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին»։ Երկրի ղեկավարն ընդգծեց, որ Հհկ-ն այսուհետ եւս շարունակելու էն հետեւել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թէ յաջորդ միտինգի ժամանակ ինչ հրէշաւոր պիտակ կը փակցուի նրանց լուսաւոր կերպարներին։ «Այդ խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտւում է ոչ թէ Արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջ»,- նկատեց Ս.Սարգսեանը։ Երրորդ, փոքրաթիւ խումբը ակամայ կամ գիտակցաբար, ՀՀ նախագահի գնահատմամբ, իրականացնում է հայ ժողովրդին, հայոց պետականութիւնը եւ յատկապէս հայոց բանակը վարկաբեկելու յստակ ծրագիր՝ հետեւողական կերպով եւ ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ։ «Նրանց ձեւակերպումները յաճախ բառացի, նոյնութեամբ մենք գտնում ենք ադրբեջանական եւ թուրքական քարոզչութեան էջերում»,- ասաց Սերժ Սարգսեանը։ Այդուհանդերձ, ընդդիմութիւնը երկրի ու քաղաքական դաշտի հարստութիւնն է, զարգացման կարեւորագոյն խթաններից մէկը, իսկ գաղափարների շուրջ միաւորուած եւ լաւ կազմակերպուած ընդդիմութիւնը պարզապէս բարեբախտութիւն է։
  -   Քաղաքական