Տրասեկա-ի երկրորդ ներդրումային համաժողովում Հայաստանը<br /> կը ներկայացնի մի շարք ծրագրեր


Տրասեկա-ի երկրորդ ներդրումային համաժողովում Հայաստանը
կը ներկայացնի մի շարք ծրագրեր

  • 17-12-2010 20:50:31   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՏՐԱՍԵԿԱՅ միջկառավարական յանձնաժողովի նորանշանակ գլխաւոր քարտուղար Էդուարդ Բիրիւկովին: Վերջինս շնորհակալութիւն է յայտնել նախարարին գլխաւոր քարտուղարի պաշտօնում Հայաստանի կողմից իր թեկնածութիւնը պաշտպանելու համար: Մ.Վարդանեանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱՅ ծրագրի շրջանակներում իրականացուող «Կովկասի եւ ԱՊՀ արեւմտեան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանը, մասնաւորապէս նախանշուել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի եւ աւտոճանապարհի մօտեցման հնարաւոր տարբերակները, ինչպէս նաեւ վերջիններիս «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու եւ Երեւան շրջանցի հետ միացման հնարաւորութիւնները: Մ.Վարդանեանը յայտնել է, որ 2011թ.-ին կայանալիք ՏՐԱՍԵԿԱՅ երկրորդ ներդրումային համաժողովի ընթացքում նախարարութեան կողմից կը ներկայացուեն մի շարք ծրագրեր:
  -   Տնտեսութիւն