Հրանոյշ Յակոբեանը եւ Մովսէս Հերգելեանը քննարկել են<br /> Հայրենիք-սփիւռք մշակութային գործակցութեանն առնչուող հարցեր


Հրանոյշ Յակոբեանը եւ Մովսէս Հերգելեանը քննարկել են
Հայրենիք-սփիւռք մշակութային գործակցութեանն առնչուող հարցեր

  • 17-12-2010 20:36:25   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՒԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Բէյրութի «Նոյեան տապան» ցուցասրահի տնօրէն, արուեստաբան, հրապարակախօս Մովսէս Հերգելեանին: Նոյեմբերի 23-ին Լիբանանում կազմակերպուել էր լիբանանահայ արուեստագէտների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների եւ ցուցասրահների տնօրէնների հաւաք-հանդիպում, որի ժամանակ քննարկուել են սեպտեմբերի 6-8-ին Երեւանում ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Արուեստը եւ բիզնեսը, արուեստը եւ համացանցը» խորագրով կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի ժամանակ բարձրացուած հարցերը: Նշուած հաւաք-հանդիպման ընթացքում, որին մասնակցել է շուրջ 40 արուեստագէտ, Մ.Հերգելեանը զեկուցել էր երեւանեան համաժողովի արդիւնքների, ընդունած որոշումների եւ առաջարկութիւնների մասին: Հ.Յակոբեանը հիւրին ներկայացրեց նախարարութեան կողմից իրականացուող մշակութային ծրագրերը: Հանդիպմանը քննարկուեցին Հայրենիք-սփիւռք մշակութային գործակցութեանն առնչուող հարցերը, Հայաստանի եւ Արցախի անկախութեան 20-ամեակի առթիւ Հայաստանում ցուցահանդէս կազմակերպելու հնարաւորութիւնները:
  -   Մշակոյթ