Մշակուելու է Հայաստանում բլոկմոդուլային քիմիական<br /> արտադրութեան զարգացման բիզնես-ծրագիր


Մշակուելու է Հայաստանում բլոկմոդուլային քիմիական
արտադրութեան զարգացման բիզնես-ծրագիր

  • 17-12-2010 20:00:13   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիտատեխնիկական խորհրդի դեկտեմբեր 17-ի նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, ի գիտութիւն է ընդունուել Հայաստանում բլոկմոդուլային քիմիական արտադրութեան զարգացման վերաբերեալ զեկոյցը: Յանձնարարական է տրուել մշակել եւ խորհրդին ներկայացնել բլոկմոդուլային քիմիական արտադրութեան զարգացման բիզնես-ծրագիր: Տ.Սարգսեանը կարեւորել է Հայաստանում քիմիական արդիւնաբերութեան զարգացման ուղղութեամբ քայլերի ձեռնարկումը եւ յանձնարարել ստեղծել շահագրգիռ գերատեսչութիւնների ներկայացուցիչներից կազմուած աշխատանքային խումբ, որը եռամսեայ ժամկէտում կը մշակի եւ խորհրդին կը ներկայացնի Հայաստանում փոքր ու միջին քիմիայի զարգացման ծրագիր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում արծարծուել են նաեւ Գիտատեխնիկական խորհրդի գործունէութեանն առնչուող կազմակերպչական հարցեր: Մասնաւորապէս, խորհրդի քարտուղար է ընտրուել «Գոլոս Արմէնիի» թերթի գլխաւոր խմբագիր Ֆլորա Նախշքարեանը:
  -   Տնտեսութիւն