Ճանաչողական այցով Հայաստանում են գտնուել Եգիպտոսի առաջատար պարբերականների լրագրողները<br />


Ճանաչողական այցով Հայաստանում են գտնուել Եգիպտոսի առաջատար պարբերականների լրագրողները

  • 17-12-2010 14:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-17-ը ճանաչողական այցով Հայաստանում է գտնուել Եգիպտոսի առաջատար պարբերականները («Ալ-Ահրամ» օրաթերթ, «Ալ-Միսր ալ-Յոմ» օրաթերթ, «Էլ-Գոմհորիյյա» օրաթերթ, «Ալ-Ահրամ ալ-Արաբիյյա» շաբաթաթերթ եւ «Դի Էջիփշն գազեթ» անգլալեզու օրաթերթ) ներկայացնող լրագրողների խումբ: Եգիպտացի լրագրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանի, մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանի հետ: Վերջինս բովանդակալից զրույց է ունեցել լրագրողների հետ տարածաշրջանային զարգացումների, ինչպէս նաեւ` հայ-եգիպտական յարաբերութիւնների վերաբերեալ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, եգիպտացի լրագրողները հանդիպել են նաեւ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների եւ դասախօսների հետ, այցելել են Հայաստանի մարզեր, ծանօթացել մշակոյթային արժէքներին:
  -   Հասարակութիւն