ՆԱՏՕ-ի փորձագետները բարձր են գնահատել ռազմական կրթութեան ոլորտում Հայաստանում կատարուված աշխատանքները<br />


ՆԱՏՕ-ի փորձագետները բարձր են գնահատել ռազմական կրթութեան ոլորտում Հայաստանում կատարուված աշխատանքները

  • 17-12-2010 14:32:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով դեկտեմբերի 17-ին խորհրդատուական առաքելութեամբ Հայաստանում գտնուող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին, ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական կրթութեան բնագաւառում նախարարութեան կողմից վարւող քաղաքականութիւնը: Նախարարը նշել է այդ ուղղութեամբ իրականացուած բարեփոխումները, ինչպէս նաեւ դրանց արդիւնքում ստեղծուած ՀՀ ռազմական կրթութեան հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարեւորելով ռազմական կրթութեան ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնը, Ս.Օհանյանը նշել է, որ այն բխում է Հայաստանի ռազմական կրթութեան հայեցակարգը կեանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատւութեան անհրաժեշտութիւնից եւ ՀՀ-ի կողմից վարւող թափանցիկ պաշտպանական քաղաքականութեան տրամաբանությունից: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել ռազմական կրթութեան ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարուված աշխատանքները, որոնց արդիւնքում 2011 թուականին կգործի ՀՀ ռազմական կրթութեան հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթութեան համակարգը:
  -   Քաղաքական