«Էկոտեխ»-ը կիրականացնի Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծումը<br />


«Էկոտեխ»-ը կիրականացնի Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծումը

  • 16-12-2010 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի նոյեմբերի սկզբին Լեհաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն եռօրյա այցով Հայաստանում էր գտնւում Լեհաստանի «Էկոտեխ» ընկերութեան նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխաւորած պատուիրակութիւնը: «Էկոտեխ»-ը ընկերութիւնը խոշորագույնն է Եւրոմիութեան տարածքում վտանգաւոր նիւթերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում: Եռօրյա քննարկումների արդիւնքում դեկտեմբերի 16-ին ստորագրուել է փոխըմբռնման յուշագիր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան եւ «Էկոտեխ» ընկերութեան միջեւ: Յուշագրի համաձայն` կողմերը պարտաւորւում են ծավալել համատեղ ուսումնասիրություններ Հայաստանի տարածքում գտնուող թունաքիմիկատների վնասազերծման, ինչպէս նաեւ` նոր գերեզմանոցների բացայայտման ուղղութեամբ: Առաջնահերթութիւն կհամարուեն Կոտայքի մարզի Ողջաբերդ բնակավայրի հարեւանութեամբ գտնուող Նուբարաշէնի թունաքիմիկատների եւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հարեւանութեամբ գտնուող արսենի միացութիւնների գերեզմանոցները, քանի որ սրանք լուրջ վտանգ են ներկայացնում բնակչութեան կեանքի եւ շրջակայ միջավայրի համար: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, «Էկոտեխ»-ը կիրականացնի ուսումնասիրություններ թունաքիմիկատների գերեզմանոցի տեղակայման եւ դրանում վտանգաւոր նիւթերի պարունակութեան որոշման նպատակով, կմշակի թունաքիմիկատների վնասազերծման, վտանգաւոր նիւթերի վերամշակման եւ չէզոքացման մեթոդներն ու ձեւերը եւ կիրականացնի վերամշակման եւ ոչնչացման աշխատանքները: Կմշակուեն նաեւ թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի վերականգմանն ուղղուած անհրաժեշտ առաջարկութիւններ եւ միջոցառումներ:
  -   Հասարակութիւն