Վախճանուել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը<br />


Վախճանուել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը

  • 15-12-2010 21:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-ին վախճանուել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը, ով իր խաղաղարար գործունէութեամբ ու Բոսնիայի խաղաղ բանակցային կարգաւորման հարցում ունեցած իր ներդրմամբ ազքի ընկած ամերիկեան բարձրաստիճան դիւանագէտներից մէկն էր: 2009թ.-ի յունվարի 22-ին դեսպան Ռ.Հոլբրուքը նշանակուել էր Պակիստանի եւ Աֆղանստանի հարցերով յատուկ խորհրդական` աշխատելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Հիլարի քքլինթոնի ղեկավարութեան ներքոյ: Այս պաշտօնում նա ծառայեց մինչեւ իր մահը` դեկտեմբերի 13-ը: Բ.Օբաման բնութագրում է դեսպան Հոլբրուքին որպէս «իրապէս բացառիկ գործիչ, որին միշտ կյիշենք իր անխոնջ դիւանագիտութեան, երկրի հանդէպ տածած սիրոյ եւ խաղաղութեանը հետամուտ լինելու համար»: Ըստ Հիլարի Քլինթոնի, ի դէմս դեսպան Հոլբրուքի «Ամերիկան կորցրել է կարկառուն մարտիկի եւ հանրային ծառայութեան մեծ նվիրյալի»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԱՄՆ դեսպանատնից, Ռ.Հոլբրուքի յիշատակին հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 10-ից մինչեւ 17-ը դեսպանութիունում կլինի ցավակցությունների գիրք, որտեղ իրենց գրառումները կարող են թողնել բոլոր ցանկացողները:
  -   Քաղաքական