Չեմպիոնների Լիգայ. Եզրափակիչում «Մանչեսթեր Իւնայթեդ» - «Բարսելոնայ»


Չեմպիոնների Լիգայ. Եզրափակիչում «Մանչեսթեր Իւնայթեդ» - «Բարսելոնայ»

  • 05-05-2011 14:50:01   | Հայաստան  |  Սպորտ

Չեմպիոնների Լիգայի խաղարկութիւնում որոշուեց եզրափակիչի երկրորդ մասնակիցը: «Մանչեսթեր Իւնայթեդ» - «Շալկե-04» զոյգի պատասխան հանդիպումում «կարմիր սատանաները» 4-1 հաշուով սեփական հարկի տակ ջախջախելով գելզէնկիռխենցիներին ապահովեցին իրենց տեղը հեղինակաւոր մրցաշարի կարեւորագոյն խաղում: Յիշեցնենք, որ մինչ այդ, «Բարսելոնան» էր նուաճել եզրափակիչի ուղեգիր՝ իր ճանապարհին անցնելով Մադրիդի «Ռէալին»: «Մ. Իւնայթեդի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Անտօնիոյ Վալենսիան, Դարեն Գիբսոնը եւ Անդերսոնը: Վերջինս դարձաւ դուբլի հեղինակ: «Շալկե-04»-ի կազմում միակ գնդակը խփեց Խոսէ Մանուէլ Խուրադոն: Այսպիսով, «Մանչեսթեր Իւնայթեդը» յաղթելով ընդհանուր 6-1 հաշուով, իր պատմութեան մէջ 4-րդ անգամ դուրս եկաւ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: Նշենք, որ անգլիացիները հեղինակաւոր տիտղոսը նուաճել են 3 անգամ: Յիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կը կայանայ մայիսի 28-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
  -   Սպորտ