Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագոյն կոմիտէն հետաքրքրուած է Հայաստանում գործարար բնոյթի նախգծերի իրականացմամբ<br />


Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագոյն կոմիտէն հետաքրքրուած է Հայաստանում գործարար բնոյթի նախգծերի իրականացմամբ

  • 09-12-2010 20:26:00   |   |  Հասարակութիւն
ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը դեկտեմբերի 9-ին այցելեց Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագոյն կոմիտէ, հանդիպեց կոմիտէի նախագահ շեյխա Ֆարիհա ալ Սաբահի հետ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, կմիտեն իրականացնում է կրթամշակութային, մարդասիրական, նաեւ սոցիալական` յատկապէս կանանց, երեխաների, ծերերի, հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղուած մի շարք ծրագրեր ինչպէս Քուվեյթում, այնպէս էլ տարբեր երկրներում: Շեյխա Ֆարիհա ալ Սաբահին հետաքրքրուեց վերոնշեալ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարաւորութիւններով: Նա ափսոսանք յայտնեց, որ նոյեմբերին Հայաստան նախատեսուած իր այցը չյաջողուեց եւ տեղեկացրեց, որ մտադիր է այցելել յաջորդ տարի` անձամբ ծանօթանալու երկրին ու մշակոյթին, ինչպէս նաեւ լինել մանկատներում եւ ծերանոցներում: Շեյխա Ֆարիհա ալ Սաբահին նշեց, որ արտասահման այցերի ժամանակ եւս մեծ ուշադրութիւն է դարձնում սոցիալապէս անապահով խմբերի խնդիրներին եւ փորձում է օգտակար ծրագրերի իրականացմամբ կամ աջակցութեամբ մեղմել նրանց հոգսերը: Բացի այդ, նա ղեկավարում է տարբեր տնտեսական կազմակերպութիւններ, եւ նշեց, որ հետաքրքրուած է Հայաստանում նաեւ գործարար բնոյթի նախգծերի իրականացմամբ: Ա.Գեւորգեանը ողջունեց Հայաստան այցելելու մտադրութիւնը` նկատելով, որ այցը հնարաւորութիւն կընձեռի նաեւ տեղում ծանօթանալ գործակցութեան հնարաւորութիւններին: Անդրադառնալով համատեղ ծրագրերի իրականացմանը, նա տեղեկացրեց, որ կոմիտէի ուշադրութեան կենտրոնում գտնուող ոլորտները ՀՀ կառավարութեան համար եւս առաջնային են:
  -   Հասարակութիւն