Չինովնիկների համար շինարարութիւնը մնում է խոշորածաւալ իւրացումների «յարմար» ոլորտ


Չինովնիկների համար շինարարութիւնը մնում է խոշորածաւալ իւրացումների «յարմար» ոլորտ

  • 07-12-2010 18:15:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Ժառանգութիւն» կուսակցութեան «Հայք» երիտասարդական-ուսանողական միութիւնը իր ցաւակցութիւններն է յայտնում 1988 թուականի դեկտեմբերի 7-ին տեղին ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով զոհուածների հարազատներին: Այս կապակցութեամբ հերթական անգամ «Ժառանգութիւն» կուսակցութեան «Հայք» երիտասարդական-ուսանողական միութիւնը իր մտահոգութիւնն է յայտնում աղէտի գօտում տիրող բարձիթողի վիճակի համար: Քանի դեռ իշխանական վերնախաւի ներկայացուցիչները տարէցտարի ժառանգաբար փոխանցում էն նոյն խոստումները, հազարաւոր ընտանիքներ շարունակում էն սերունդներով իրենց գոյութիւնը պահպանել տնակներում: Բոլորիս քաջ յայտնի է, որ մինչեւ ուղնուծուծը կոռումպացուած չինովնիկների համար շինարարութիւնը մնում է խոշորածաւալ իւրացումների իրականացման առաւել «յարմար» ոլորտ, բայց յատկապէս նողկալի է, որ դա շատ դէպքերում արւում է սոցիալապէս առաւել խոցելի խաւերի հաշուին: Յիշենք Հայաստանի որբ երեխաներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում բիւջետային միջոցներից միլիոնաւոր դոլարների խայտառակ իւրացումների պատմութիւնը, որոնք բացայայտել էր «Ժառանգութիւն» կուսակցութիւնը: Ասուածի մասին վկայում էն նաեւ Վերահսկիչ պալատի կողմից պետական բիւջէի հաշուին քաղաքաշինութեան ոլորտում բազմաթիւ իւրացումների բացայայտումների դէպքերը: «Ժառանգութիւն» կուսակցութիւնը պահանջում է Կառավարութիւնից` ապամենաշնորհացնելով եւ պետական մասշտաբի կոռուպցիայից ազատելով շինարարութեան ոլորտը, իրական քայլեր ձեռնարկել աղէտի գօտու վերականգնման աշխատանքների կապալառուներին ընտրելու թափանցիկ մրցոյթների միջոցով, ապաեւ` վերահսկել յատկացուող անհրաժեշտ միջոցների ծախսման արդիւնաւէտութիւնը եւ առաջիկայ ամիսներին վերջնական լուծում տալ աղէտի գօտում անօթեւան մնացած ընտանիքների հարցին: Վերահսկիչ պալատից եւ իրաւապահ մարմիններից պահանջում է պարզել աղէտի գօտու վերականգնման նախորդ տարիների ծրագրերի տապալման պատճառները եւ պատասխանատուութեան կանչել բոլոր մեղաւորներին: «Ժառանգութիւն» կուսակցութեան «Հայք» երիտասարդական-ուսանողական միութիւն «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութիւն 7 դեկտեմբերի 2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն