Ազգային մրցունակութեան հիմնադրամը յստակեցնում է գործունէութեան ուղղութիւնները


Ազգային մրցունակութեան հիմնադրամը յստակեցնում է գործունէութեան ուղղութիւնները

  • 04-12-2010 19:22:40   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին կառավարութիւնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը: Բացման խօսքում կառավարութեան ղեկավարը մասնաւորապէս նշել է. «Մենք այսօր Ազգային մրցունակութեան հիմնադրամի նիստում մի հարց ենք քննարկելու, որը նախապատրաստել էն Մքքինզիի մեր գործընկերները: Այն վերաբերում է նաեւ ապագայում Ազգային մրցունակութեան հիմնադրամի գործունէութեան յստակեցմանը, թէ ինչ խնդիրներով մենք պէտք է զբաղուենք, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան մրցունակութիւնը բարձրանայ: Միեւնոյն ժամանակ ներկայացուող ծրագիրը կառավարութեան համար նաեւ տալիս է տեսլական, թէ մրցունակութեան ոլորտում ինչ ծրագրերի վրայ պէտք է կենտրոնանանք»: Նիստում աուդիոկոնֆերանսի ռեժիմով ներկայացուել է Մքքինզի ընկերութեան կողմից մշակուած Հայաստանի Հանրապետութեան մրցունակութեան բարձրացման ծրագրի նախագիծը: Մասնաւորապէս, խօսուել է ՀՀ տնտեսական աճի մոդելի առանձնայատկութիւնների եւ տնտեսութեան մի շարք ոլորտների խթանման մասին: Տնտեսութեան զարգացման եւ բարեփոխումների արդիւնաւէտ իրականացման գործում մեծապէս կարեւորուել է պետութիւն-մասնաւոր համագործակցութեան նշանակութիւնը: Այնուհետեւ ծաւալուել է մտքերի շահագրգիռ փոխանակութիւն, որի ընթացքում աուդիոկապի միջոցով քննարկուել էն ներկայացուած ծրագրի մանրամասնէր եւ Ազգային մրցունակութեան հիմնադրամի գործունէութեան ռազմավարութեան յստակեցմանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, քննարկումների արդիւնքում որոշուել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յաջորդ` 2011թ. յունուարի 22-ին կայանալիք նիստում կը ներկայացնի առաջարկութիւններ վերոնշեալ ծրագրի մեկնարկի վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն