Ազգային մրցունակութեան հիմնադրամը յստակեցնում է գործունէութեան ուղղութիւնները
04-12-2010 19:22:40 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին կառավարութիւնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը:
Բացման խօսքում կառավարութեան ղեկավարը մասնաւորապէս նշել է. «Մենք այսօր Ազգային մրցունակութեան հիմնադրամի նիստում մի հարց ենք քննարկելու, որը նախապատրաստել էն Մքքինզիի մեր գործընկերները: Այն վերաբերում է նաեւ ապագայում Ազգային մրցունակութեան հիմնադրամի գործունէութեան յստակեցմանը, թէ ինչ խնդիրներով մենք պէտք է զբաղուենք, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան մրցունակութիւնը բարձրանայ: Միեւնոյն ժամանակ ներկայացուող ծրագիրը կառավարութեան համար նաեւ տալիս է տեսլական, թէ մրցունակութեան ոլորտում ինչ ծրագրերի վրայ պէտք է կենտրոնանանք»:
Նիստում աուդիոկոնֆերանսի ռեժիմով ներկայացուել է Մքքինզի ընկերութեան կողմից մշակուած Հայաստանի Հանրապետութեան մրցունակութեան բարձրացման ծրագրի նախագիծը: Մասնաւորապէս, խօսուել է ՀՀ տնտեսական աճի մոդելի առանձնայատկութիւնների եւ տնտեսութեան մի շարք ոլորտների խթանման մասին: Տնտեսութեան զարգացման եւ բարեփոխումների արդիւնաւէտ իրականացման գործում մեծապէս կարեւորուել է պետութիւն-մասնաւոր համագործակցութեան նշանակութիւնը:
Այնուհետեւ ծաւալուել է մտքերի շահագրգիռ փոխանակութիւն, որի ընթացքում աուդիոկապի միջոցով քննարկուել էն ներկայացուած ծրագրի մանրամասնէր եւ Ազգային մրցունակութեան հիմնադրամի գործունէութեան ռազմավարութեան յստակեցմանն առնչուող հարցեր:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, քննարկումների արդիւնքում որոշուել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յաջորդ` 2011թ. յունուարի 22-ին կայանալիք նիստում կը ներկայացնի առաջարկութիւններ վերոնշեալ ծրագրի մեկնարկի վերաբերեալ: