Ըստ Ռուբէն Եգանեանի` առաջիկայ տարիներին Հայաստան կը վերադառնայ 50-70 հազ. մարդ


Ըստ Ռուբէն Եգանեանի` առաջիկայ տարիներին Հայաստան կը վերադառնայ 50-70 հազ. մարդ

  • 03-12-2010 22:55:10   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Արտագաղթի վրայ մեծ ազդեցութիւն կ'ունենան հողի շուկայի նախատեսուող փոփոխութիւնները Վերջին երկու տասնամեակներում, միգրացիոն երեւոյթների ուժեղացման արդիւնքում, երկրում կտրուկ ընկաւ ծնելիութեան մակարդակը (1990թ.-ի համեմատ 2009թ.-ին այդ ցուցանիշը նուազել է 1,8 անգամ): Բնակչութեան ընդհանուր թւում զգալիօրէն մեծացաւ ծերերի տեսակարար կշիռը' հասնելով շուրջ 16 տոկոսի: Բնակչութեան բնական հաւելաճի ցուցանիշը 1990թ.-ի համեմատ 2004-ին կրճատուեց շուրջ 5 անգամ: Արդէն անհերքելի փաստ է. միայն 1990-2010թթ. Հայաստանից հեռացել եւ այլ երկրներում բնակութիւն է հաստատել մօտ 1,3 մլն մարդ' այսինքն երկրի անուանական բնակչութեան 35 տոկոսը: Արտագաղթածների ճնշող մեծամասնութիւնն իր նոր բոյնն է հիւսել նախկին խորհրդային հանրապետութիւններում' հիմնականում Ռուսաստանում: Նրանց 20-25 %-ն ապաստանել է Արեւելեան Եւրոպայում, մնացածն էլ' Ամն-ում, Կանադայում եւ այլուր: Բնակչութեան առաւել ակտիւ եւ մասնագիտական որակաւորում ունեցող զանգվածի հեռանալը երկրից դանդաղեցրեց տնտեսութեան զարգացումը' խորացնելով նաեւ բարոյահոգեբանական ճգնաժամը: Դեռ 1960-ականներին ներգաղթը Հայաստանի բնակչութեան թուաքանակի անընդհատ աճի աղբիւր էր հանդիսանում' տարեկան 13-14 հազար մարդ (9-10 հազ. հայազգի քաղաքացիներ ամէն տարի մշտական բնակութեան էին գալիս խորհրդային հանրապետութիւններից, գլխաւորապէս Ադրբեջանից ու Վրաստանից, 2-4 հազարն էլ' արտերկրի գաղթօջախներից' Իրանից, Սիրիայից, Յորդանանից եւ այլն): Միգրացիոն հոսքերի պատմութեան մէջ բեկումնային էր 1978 թուականը, երբ սփիւռքահայերի հոսքը դէպի ,երկիրէ գրեթէ դադարեց: Արդիւնքում' 80-ականների ողջ ընթացքում մշտական բնակութեան մեկնողների թիւը տարեկան մօտ 8-10 հազար մարդով գերազանցեց եկածների թիւը: Այդուհանդերձ, հաշուի առնելով, որ բացասական մնացորդը կազմում էր երկրի բնակչութեան թուաքանակի միայն 0,3, իսկ բնական աճի մեծութեան 15-17 տոկոսը, կարելի է պնդել, որ այն ո՛չ սոցիալ-տնտեսական եւ ո՛չ էլ ժողովրդագրական անդրադարձ չէր ունենում: Այդ էր պատճառը, որ բնակչութեան արտահոսքը որպէս առանձին խնդիր չէր դիտարկւում: Արդիւնքում' արդէն 80-ականների կէսերին Հայաստանից արտագնայ աշխատանքի մեկնողների զանգվածը կազմեց երկրի բնակչութեան ընդհանուր թուաքանակի շուրջ 1, իսկ աշխատանքային ռեսուրսների շուրջ 2 տոկոսը' տարեկան 30-40 հազար մարդ: Անցումային առաջին իսկ տարիներին 1988-ի երկրաշարժի, Ղարաբաղեան պատերազմի, Խսհմ-ի փլուզման, էներգետիկ շրջափակման հետեւանքով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն աւելի վատացաւ: Պաշտօնական տուեալներով' միայն 1992-1994 թուականներին երկրից արտագաղթեց շուրջ 1 մլն մարդ: 1995-2001թթ. արտագաղթի ծաւալներն էականօրէն նուազեցին' ողջ ժամանակահատուածում մօտ 600 հազ. մարդ: Ներգաղթն այդ տարիներին հասաւ 350 հազարի: Մասնագետները գտնում էն, որ այս անցումը, մի կողմից, պայմանաւորուած էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման միտումներով, միւս կողմից էլ' նախընթաց գերբարձր էմիգրացիոն ակտիւութեամբ, որը զգալիօրէն նուազեցրել էր բնակչութեան էմիգրացիոն ներուժը եւ դրամական փոխանցումների շնորհիւ նպաստել երկրում մնացածների կենսամակարդակի բարձրացմանը: Ըստ Բնակչութեան հիմնադրամի արտաքին եւ ներքին միգրացիայի ընտրանքային հետազօտութեան արդիւնքի' 2002-2007թթ. ողջ ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 750 հազ. մարդ, ներգաղթել' 600 հազ.: Չնայած ոլորտի պատասխանատուների հաւաստիացումներին, միգրացիոն հոսքերն առաջիկայ տարիներին մեծապէս պայմանաւորուած էն լինելու ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքով: Ընդ որում' ոչ միայն մուտքի երկրներում, այլեւ բուն Հայաստանում: Կասկածից վեր է, որ առաջինների անբարենպաստ տնտեսական վիճակը ոչ միայն կը պարտադրի պոտենցիալ աշխատանքային միգրանտների զգալի մասին խուսափել արտագնայ աշխատանքից, այլեւ կը ստիպի նրանց դրսում գտնուող գործընկերների որոշակի մասին վերադառնալ: Ազգային փորձագետ, ժողովրդագիր Ռուբէն Եգանեանը գտնում է, որ Հայաստանի հնարաւոր անբարենպաստ սոցիալ-տնտեսական վիճակը կարող է ստիպել դրսում գտնուողների որոշակի մասին` հիմնականում անապահով խաւին, գնալ ցածր վարձատրուող, ոչ հարգի աշխատանքների' խուսափելու համար դատարկաձեռն վերադառնալուց: Նա կանխատեսում է, որ անկախ Հայաստանի եւ ընդունող երկրների տնտեսական իրավիճակից, Հայաստան կը վերադառնան նիւթական կուտակումներ ունեցող աշխատանքային միգրանտների եւ նրանց ուղեկցողների գերակշիռ մասը' մօտաւոր կանխատեսումներով 50-70 հազ. մարդ: Փորձագետները գտնում էն, որ արտագաղթի նուազման համար խթանիչ գործոն կարող է դառնալ ճգնաժամի հետեւանքով ընդունող երկրներում իմիգրացիոն քաղաքականութեան մօտեցումների վերանայումը: Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա դրանցից առաւել ազդեցիկն, ըստ մասնագետների, հողի շուկայի զարգացումն է' գյուղատնտեսական հողերի վերաբաշխման, խոշորացման սպասուող գործընթացը: Կախուած նրանից, թէ այն ինչ կերպ կ'իրականացուի, մեծ կամ փոքր կարող է լինել գյուղատնտեսութիւնից դուրս մղուողների զանգվածը, որի հաշուին այս կամ այն չափով կհամալրուէն թէ՛ աշխատանքային եւ թէ՛ մշտական էմիգրանտների շարքերը: Հայկական Մունետիկ
  -   Տնտեսութիւն