Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 81,9 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 82,6 մլն ԱՄՆ դոլար


Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 81,9 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 82,6 մլն ԱՄՆ դոլար

  • 03-12-2010 20:08:06   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 81 մլն 877 հազար 383 ԱՄՆ դոլար` 360,78 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 82 մլն 568 հազար 715 ԱՄՆ դոլար` 361,89 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 359 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 12 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 359,35 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 19,8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 39,1 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն