Շավարշ Քոչարյան. Տարածքային ամբողջականութիւնը երբեք չի կարող հակադրուել ժողովուրդների ինքնորոշմանը<br />


Շավարշ Քոչարյան. Տարածքային ամբողջականութիւնը երբեք չի կարող հակադրուել ժողովուրդների ինքնորոշմանը

  • 03-12-2010 20:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աստանայում անցկացուած ԵԱՀԿ գագաթնաժողովում շատ յստակ արձանագրուեց, որ չի կարելի միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքերից ընտրովի առանձնացնել որեւէ մէկը` անտեսելով այլ սկզբունքներ: Այս մասին «Հայլուր»-ին տուած հարցազրոյցում նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարեանը: Ըստ նրա, արձանագրուել է նաեւ, որ կարգաւորման գործընթացում միանշանակ բացառւում է ուժի կիրառումը, ընդգծվել` ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, յետ քաշել դիպուկահարներին: Գագաթնաժողովում, ըստ Շ.Քոչարեանի, ընդհանուր առմամբ եւս մէկ անգամ բացայայտուել է Ադրբեջանի մեկուսացումը իր դեստրուկտիվ քաղաքականութեան մէջ, աւելին, միջազգային հանրութիւնը հերթական փորձն է արել Ադրբեջանին իր դեստրուկտիվ դաշտից բերելու դէպի կոնստրուկտիվ դաշտ: ԱԳ փոխնախարարն ընգծեց, որ հնգակողմ յայտարարութեյան մէջ առաջին անգամ մէջբերուել է ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, որպէսզի աւելի ցցուն դարձվի, եւս մէկ անգամ ընդգծվի Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի աղաւաղումը: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրութեան առաջին գլխի, ժողովուրդների իրավահավասարութունն ու ինքնորոշումը ՄԱԿ-ի 4 նպատակներից մէկն է, իսկ երկրորդ գլխում թվարկվում են այն սկզբունքներն, որոնք ուղղուած են այդ նպատակներին հասնելուն, եւ այդ սկզբունքներից մէկը հենց տարածքային ամբողջականութիւնն է: «Միջոցը երբեք չի կարող հակադրուել նպատակին, կամ այս դէպքում տարածքային ամբողջականութիւնը երբեք չի կարող հակադրուել ժողովուրդների ինքնորոշմանը»,- ասաց Շ.Քոչարեանը: Աստանայի գագաթնաժողովից յետոյ ադրբեջանցի պաշտօնեաների նոր ռազմատենչ յայտարարութեյան կապակցութեամբ Շ.Քոչարեանը նշեց, որ միակողմանի զիջումներ լինել չեն կարող:
  -   Քաղաքական