«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանը դիմել է Մարդու իրաւունքների պաշտպանին<br />


«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանը դիմել է Մարդու իրաւունքների պաշտպանին

  • 02-12-2010 18:54:01   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանին` մտահոգութիւն յայտնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թուականի մայիսի 18-ին ընդունած «Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատուութեան պարտադիր ապահովագրութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի (այսուհետ` Օրէնք) եւ մի շարք այլ օրէնքների փաթեթի կիրառմամբ ՀՀ քաղաքացիների խախտուած իրաւունքների վերականգման արդարացի պահանջի վերաբերեալ: Համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 5-րդ յօդուածի «ը» կէտի` օրէնքով սահմանուած կարգով Արմէն Մարտիրոսեանը Մարդու Իրաւունքների Պաշտպանին է դիմել հետեւեալ առաջարկութեամբ. այն է` ղեկավարուելով ՀՀ Սահմանադրութեան 101-րդ յօդուածի 8-րդ կէտի դրոյթներով` դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` Օրէնքի` ՀՀ Սահմանադրութեանը համապատասխանութեան հարցը որոշելու վերաբերեալ: Արմէն Մարտիրոսեանը վերոնշեալը պայմանաւորում է հետեւեալ հիմնաւորումներով. 1. Օրէնքը հակասում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախաբանով սահմանուած դրոյթներին, ըստ որի` «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում հաստատագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետութեան վերականգնման իր ազատասէր նախնիների սուրբ պատգամը, նուիրուած հայրենիքի հզօրացմանը եւ բարգաւաճմանը, ապահովելու համար սերունդների ազատութիւնը, ընդհանուր բարեկեցութիւնը, քաղաքացիական համերաշխութիւնը, հաւաստելով հաւատարմութիւնը համամարդկային արժէքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը»: 2. Օրէնքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 1-ին յօդուածին` «Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է»: 3. Օրէնքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 6-րդ յօդուածի 1-ին եւ 2-րդ մասերին, ըստ որի` «Սահմանադրութիւնն ունի բարձրագոյն իրաւաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում էն անմիջականօրէն: Օրէնքները պէտք է համապատասխանէն Սահմանդրութեանը: Այլ իրաւական ակտերը պէտք է համապատասխան էն Սահմանադրութեանը եւ օրէնքներին»: Օրէնքը չի բխում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնից, որով ամրագրուած էն Հայաստանի Հանրապետութեան տարածքում իրաւական կարգաւորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան իրաւական հիմքերը: Սոյն Օրէնքով խախտուել էն Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան ստորադասութեան աստիճանը եւ իրաւա-նորմատիւ սկզբունքները: Մասնաւորապէս` Հայաստանի Հանրապետութեան Քաղաքացիական օրէնսգրքի 3-րդ յօդուածի 1-ն եւ 2-րդ մասը, ըստ որի` «Քաղաքացիական օրէնսդրութիւնը հիմնւում է իր կողմից կարգաւորուող յարաբերութիւնների մասնակիցների հաւասարութեան, կամքի ինքնավարութեան եւ գոյքային ինքնուրոյնութեան, սեփականութեան անձեռնմխելիութեան, պայմանագրի ազատութեան, մասնաւոր գործերին որեւէ մէկի կամայական միջամտութեան անթոյլատրելիութեան, քաղաքացիական իրաւունքների անարգել իրականացման անհրաժեշտութեան, խախտուած իրաւունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանութեան սկզբունքների վրայ: Ինչպէս նաեւ` քաղաքացիները եւ իրաւաբանական անձինք քաղաքացիական իրաւունքները ձեռք էն բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Նրանք ազատ էն պայմանագրի հիման վրայ սահմանելու իրենց իրաւունքները եւ պարտականութիւնները, որոշելու պայմանագրի` օրէնսդրութեանը չհակասող ցանկացած պայման: Քաղաքացիական իրաւունքները կարող էն սահմանափակուել միայն օրէնքով, եթէ դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգութեան, հասարակական կ'արգի, հանրութեան առողջութեան ու բարքերի, այլոց իրաւունքների եւ ազատութիւնների, պատուի ու բարի համբաւի պաշտպանութեան համար»: 4. Oրենքի 5-րդ յօդուածի 4-րդ մասը հակասում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 31-րդ յօդուածի 1-ին մասի դրոյթներին: Ըստ Օրէնքի վերոյիշեալ դրոյթի` «4. Իւրաքանչիւր անձ պէտք է մշտապէս ունենա սեփականութեան իրաւունքով իրէն պատկանող (ֆինանսական վարձակալութեան (լիզինգի) պայմանագրով իրէն տրամադրուած) եւ Հայաստանի Հանրապետութիւնում հաշուառուած իւրաքանչիւր աւտոտրանսպորտային միջոցի (բացառութեամբ սոյն օրէնքի 25-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կէտերով սահմանուած աւտոտրանսպորտային միջոցների) համար կնքուած եւ գործող ԱՊՊԱՅ պայմանագիր: Բացառութեամբ սոյն օրէնքի 25-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին կէտով սահմանուած դէպքի` արգելւում է ընդհանուր օգտագործման աւտոմոբիլային ճանապարհներով աւտոտրանսպորտային միջոցի վարումը, եթէ դրա համար առկայ չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱՅ պայմանագիր: Արգելւում է առանց գործող ԱՊՊԱՅ կտրօն ներկայացնելու աւտոտրանսպորտային միջոցների պետական հաշուառում անցկացնելը կամ աւտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականութեան իրաւունքի գրանցում իրականացնելը, բացառութեամբ սոյն օրէնքի 25-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կէտերով սահմանուած աւտոտրանսպորտային միջոցների, ինչպէս նաեւ այն տրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականութեան իրաւունքի գրանցման պահին հանւում էն պետական հաշուառումից: Արգելւում է իրաւասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱՅ կտրօն չունեցող աւտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետութեան տարածք ներմուծում թոյլատրելը, բացառութեամբ սոյն օրէնքի 25-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին կէտով սահմանուած աւտոտրանսպորտային միջոցների»: Կարծում եմ, որ այսօրինակ սահմանափակումները հակասում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 31-րդ յօդուածի 1-ին մասին, ըստ որի` «Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի իր հայեցողութեամբ տիրապետելու, oգտագործելու, տնoրինելու եւ կտակելու իր uեփականութիւնը»: Բացի այդ, աւտոտրանսպորտային միջոցի ապահովագրուած լինելը չի կարող փոխկապակցուած լինել աւտոտրանսպորտային միջոցը հաշուառման կանգնեցնելու հետ: Աւտոտրանսպորտային միջոցը հաշուառելը չի նշանակում այն շահագործել (վարել), իսկ սոյն օրէնքով սահմանուած պարտադիր ապահովագրութեան գաղափարն ածանցեալ է աւտոտրանսպորտային միջոցի շահագործումից, այլ ոչ թէ այն ունենալու փաստից: 5. Օրէնքի 3-րդ յօդուածի 1-ի մասի 14-րդ կէտով սահմանւում է «բազային ապահովագրավճար» եւ «հիմնական ապահովագրավճար» հասկացութիւնները, ըստ որի` սոյն Օրէնքի հաւելուածի համաձայն (ՀԱՒԵԼՈՒԱԾ ԱՒՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱՐՈՒԹԵԱՆ ԾՈՎ ԱՊԱՀՈՎԱՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՈՒԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ)` Բիւրոյի կողմից հաշուարկուող հաշուարկային մեծութիւններ էն: Տուեալ դրոյթը հակասում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 83.5-րդ յօդուածի դրոյթին, ըստ որի` «Բացառապէս Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով էն սահմանւում` 1) ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց իրաւունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը., 2) ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց իրաւունքների եւ ազատութիւնների սահմանափակումները, նրանց պարտականութիւնները, ինչպէս նաեւ պատասխանատուութեան տեսակները, չափերը, պատասխանատուութեան ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց կողմից վճարուող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը», ինչպէս նաեւ` Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 45-րդ յօդուածի դրոյթին, ըստ որի` «Իւրաքանչիւր ոք պարտաւոր է օրէնքով սահմանուած կարգով եւ չափով մուծել յարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»: «Ժառանգութիւն» կուսակցութիւնը հիմնադրուել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքում: Գրասենեակի հասցէն է` Երեւան 0002, Մոսկովեան 31, բն. 76այ: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել «Ժառանգութիւն» կուսակցութեան կենտրոնական գրասենեակի հեռախօսով` (37410) 53.69.13, հեռապատճէնով` (37410) 53.26.97, էլ. փոստով՝ office@heritage.am, info@heritage.am
  -   Մարդու իրաւունքներ