ՄԱԿ -ի հայաստանեան գրասենեակը յայտարարում է մրցանակաբաշխութիւն Հայաստանում
ՄԱԿ -ի աշխատանքի վերաբերեալ լաւագոյն լրագրողական լուսաբանման համար

ՄԱԿ -ի հայաստանեան գրասենեակը յայտարարում է մրցանակաբաշխութիւն Հայաստանում
ՄԱԿ -ի աշխատանքի վերաբերեալ լաւագոյն լրագրողական լուսաբանման համար

• 05-05-2011 11:45:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի Մրցանակի լրագրողական նիւթերի յանձնման կարգը 2011թ. ապրիլի 11-ից գրասենեակն ընդունելու է 2011 թ. սկզբից մինչեւ հոկտեմբերի 11-ը հրապարակուած լրագրողական նիւթեր Հայաստանում Մակ-ի աշխատանքի վերաբերեալ: Մրցոյթի մասնակիցները պէտք է լինեն ՀՀ քաղաքացի` Հայաստանում գործող տպագիր, հեռարձակուող կամ առցանց մամուլում աշխատող անհատ լրագրողներ: Լրագրողական նիւթերը կարող են լինել բոլոր ձեւաչափերով` ներառեալ տպագիր, ռադիօ, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիայ եւ նկարների տեսքով: Դրանք պէտք է պատրաստուած լինեն 2011թ. ընթացքում եւ հրատարակուեն, հեռարձակուեն եւ ուղարկուեն մինչ լրագրողական նիւթերի յանձնելը, այսինքն նրանք պէտք է ներկայացնեն` տպագիր մամուլի համար հրատարակուած յօդուածի պատճէնը, հեռարձակուած տեսանիւթի DVD տարբերակը հեռուստաալիքի տարբերանշանով եւ էլեկտրօնային մամուլի համար ինտերնետային կայքի հասցէն կամ տեսաշարը: Իւրաքանչիւր լրագրող կարող է ներկայացնել մէկից աւելի լրագրողական նիւթ, որքան ցանկանում է: Յանձնուած նիւթերի հեղինակային իրաւունքները պատկանում են հեղինակներին: Նիւթերը կարող են լինել հայերէն, ռուսերէն եւ անգլերէն լեզուներով: Նիւթերը կարող են ուղարկուել էլեկտրօնային տարբերակով uno.yerevan@unic.org հասցէին («2011թ.-ի Մակ-ի լրագրողական մրցանակ» վերնագրով), իսկ սովորական փոստով` Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւն «Մակ-ի 2011թ.-ի լրագրողական մրցանակ» վերնագրով, Մակ-ի շէնք, Պետրոս Ադամեան 14, Երեւան 0010, Հայաստան, եւ անձամբ նշուած հասցէով ` Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւն: Խնդրում ենք համոզուած լինել, որ լուսանկարները ունենան թուային բարձր խտութիւն (նուազագոյնը 300 dpi), իսկ տեսանիւթերը լինեն լայն տարածում ունեցող ձեւաչափերից մէկով (avi, mp4, mpg, wmv): Մակ-ի Լրագրողական մրցանակի վերաբերեալ հարցերով կարող էք դիմել uno.yerevan@unic.org հասցէին: Մրցանակ Յաղթողը կը ստանայ նախատեսուած մրցանակը եւ վկայականը Հայաստանում Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գեռչեւայի կողմից Մակ-ի օրը` 2011թ.-ի հոկտեմբերի 24-ին, մրցանակաբաշխութեան ժամանակ: Լաւագոյն լրագրողական նիւթերը ` ներառեալ լուսանկարները եւ տեսանիւթերը կը ցուցադրուեն Մակ-ի շէնքում մրցանակաբաշխութեան ժամանակ: Մրցանակային կոմիտէ Մրցանակային կոմիտէն բաղկացած է Մակ-ի հաղորդակցութեան խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող Մակ-ի բոլոր գործակալութիւնները, հիմնադրամները եւ ծրագրերը: Մրցանակային կոմիտէի անդամների մասնագիտական հմտութիւնների հիման վրայ կ'որոշուի, թէ ինչն է աշխատանքը դարձնում «լաւագոյն, առանձնայատուկ եւ անկողմնակալ»:
-   Մամլո հաղորդագրություն