Դեկտեմբերի 1-3-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը կիրականացուի գրաֆիկի խախտումով<br />


Դեկտեմբերի 1-3-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը կիրականացուի գրաֆիկի խախտումով

  • 30-11-2010 17:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապուած դեկտեմբերի 1-ի ժամը 06-ից մինչեւ դեկտեմբերի 2-ի ժամը 06-ը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատեան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Շահումեանի 1-14, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանեան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա` Սեբաստիա-Մեծարենց հատուածը, Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա, Տիտով, Մելիքյան, Միրաքյան, Մանուկեան, Միքայէլեան, Ջիւանի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացուի գրաֆիկի խախտումով: Ըստ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութեան, դեկտեմբերի 2-ի ժամը 10-ից մինչեւ դեկտեմբերի 3-ի ժամը 10-ը կդադարեցուի Գեղանիստ եւ Արգաւանդ գիւղերի ջրամատակարարումը, իսկ Թաիրով, Փարաքար գիւղերի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1-Բ4 թաղամասերի, Իսակովի պողոտայի եւ Յաղթանակ գիւղի 1-6 փողոցների ջրամատակարարումը կիրականացուի գրաֆիկի խախտումով:
  -   Հասարակութիւն