Նիկոլ Փաշինեանի անվտանգութիւնն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերեալ յայտարարութիւն էն արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միութիւնների նախագահներ


Նիկոլ Փաշինեանի անվտանգութիւնն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերեալ յայտարարութիւն էն արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միութիւնների նախագահներ

  • 30-11-2010 16:43:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«ՀԺ» գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանի անվտանգութիւնն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերեալ յայտարարութիւն էն արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միութիւնների նախագահներ: Ստորեւ ներկայացնում ենք այդ յայտարարութիւնը. «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանի անձի շուրջ վերջին շրջանում ծաւալուող իրադարձութիւնները մտահոգութիւն էն յարուցում: Արդեօ՞ք այդ ամէնը չի վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող էն ապահովել դատապարտուած լրագրողի անվտանգութիւնը: Աւելին, հասարակական որոշ շերտեր կասկած էն յայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդուածութեան եւ լրագրողի կեանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետութեանը` որպէս եւրոպական արժէքների դաւանող, ժողովրդավարութիւնը որպէս այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետութեան, հարիր չէ ազատազրկման մէջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրութեան եւ միջազգային նորմերի եւ կոնուենցիաների պահանջների: Մենք, յանուն Հայաստանի Հանրապետութեան պատուի եւ արժանապատուութեան, հաշուի առնելով լրագրողի կեանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից, կիսում ենք նրա քաղաքական հայեացքները, թէ` ոչ, միջնորդում ենք ՀՀ իշխանութիւններին, անկողմանակալ մօտեցում ցուցաբերել այս հարցում: Լեւոն Անանեան-հայստանի գրողների միութեան նախագահ Յակոբ Ղազանչեան-հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեան-հայաստանի ճարտարապետների միութեան ախագահ
  -   Մամլո հաղորդագրություն