Հայաստան - Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները շարունակում էն դինամիկ զարգանալ


Հայաստան - Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները շարունակում էն դինամիկ զարգանալ

  • 29-11-2010 21:05:33   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հարաւային Կովկասում Եւրոպական Միութեան յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ամփոփելով Հայաստանի եւրաինտէգրման քաղաքականութեան ընթացիկ տարուայ ձեռքբերումները` կողմերը գոհունակութեամբ նշեցին, որ Հայաստան-եւրոպական Միութիւն յարաբերութիւնները շարունակում էն դինամիկ զարգանալ թե′ բազմակողմ, թե′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Հանդիպման ընթացքում քննարկուեցին դեկտեմբերի սկզբին նախատեսուող Հայաստան – Եւրամիութիւն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպէս նաեւ Հայաստանի արտգործնախարարի` Բրիւսէլ կատարելիք այցելութեան մանրամասները: Նախարար Նալբանդեանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել յարաբերութիւնների առաւել ամրապնդման ուղղութեամբ: Կողմերը մտքէր փոխանակեցին Արեւելեան գործընկերութիւն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտօնագրերի տրամադրումը դիւրացնելու վերաբերեալ: Զրուցակիցներն անդրադարձան արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
  -   Քաղաքական