Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ


Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ

  • 29-11-2010 21:05:33   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե′ բազմակողմ, թե′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան – Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի` Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play