Տեղի ունեցաւ Թուինինգ ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական նիստը


Տեղի ունեցաւ Թուինինգ ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական նիստը

  • 04-05-2011 19:26:19   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 4-ին Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովում տեղի ունեցաւ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում Հհ-եմ գործողութիւնների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թուինինգ (Twinning) ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին ԵՄ անդամ երկրների ծրագրի ղեկավարները. Գերմանիայից` Թուինինգ ծրագրի ղեկավար պարոն Փլեսինգը, Լիտուայից` ծրագրի փոխնախագահ պարոն Պայարսկասը, ինչպէս նաեւ Թուինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդայ Շումանը, նաեւ ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատուիրակութեան Երեւանեան գրասենեակից եւ Աջակցութիւն Հայաստանում Թուինինգ եւ Թայեքս ծրագրերի կառավարման գործակալութիւնից: Նիստի հիմնական թեմաներն էին Եռամսեակային հաշուետուութիւնը, որն ամփոփում է նախորդ ամիսների ընթացքում իրականացուած համատեղ գործողութիւնները, ինչպէս նաեւ առաջիկայում իրականացուելիք միջոցառումների մանրամասների քննարկումը: Մասնաւորապէս, հարցեր առաջարդուեց Յանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցուածքի վերաբերեալ եւ ներկայացուեց փորձագիտական գնահատման հաշուետութիւնը, քննարկումներ եղան նաեւ Տնտեսական զարգացման եւ համագործակցութեան կազմակերպութեան (OECD) մրցակցութեան հարցերով միջազգային ֆորումին Յանձնաժողովի ներկայացուցիների մասնակցությ ան եւ ծրագրի վերաբերեալ հանրութեան շրջանում իրազեկուածութեան բարելաւմանն ուղղուած միջոցառումների վերաբերեալ: Յանձնաժողովի նախագահի, Թուինինգ ծրագրի շահառու երկրի ղեկավար Ա.Շաբոյեանի կողմից կարեւորուեց յատկապէս այն միջոցառումների կազմակերպումը, որոնք ծրագրով նախատեսուած են զանգուածային լրատուամիջոցների շրջանում մրցակցութեան եւ պետական օժանդակութեան օրէնսդրութեան կիրարկման առնչուող հարցերի վերաբերեալ իրազեկուածութեան բարձրացմանը: Յիշեցնենք, որ Թուինինգ ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարուայ փետրուարին: Մրցակցութեանն ու պետական օժանդակութեանն առնչուող այս ծրագիրն իրականացուելու է 2011-2013 թուականներին: Իրականացուող ծրագրի վերջնական նպատակը Հհ-ում մրցակցային միջավայրի բարելաւումն է: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցութեան եւ պետական օժանդակութեան ոլորտում միջազգային համագործակցութեան ընդլայնում, մրցակցութեանը եւ պետական օժանդակութեանն առնչուող խնդիրների վերաբերեալ հանրութեան շրջանում քարոզչութեայ իրականացում:
  -   Տնտեսութիւն