Երեւանում սկսեց գործել հայ-գերմանական «Էլբատ» ընկերութեան մարտկոցների գործարանը<br />


Երեւանում սկսեց գործել հայ-գերմանական «Էլբատ» ընկերութեան մարտկոցների գործարանը

  • 23-11-2010 16:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այցելել է Երեւանում մարտկոցների արտադրութիւն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերութիւն: Եւրոպական նորագոյն սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունէութեան հիմնական ոլորտը կապարաթթուային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրութիւնն է եւ դրանց շահագործման ժամանակահատուածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, գործարանի բացման արարողութիւնից յետոյ Ս.Սարգսեանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանօթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկութեան ղեկավարների հավաստմամբ, մի շարք եւրոպական եւ ամերիկեան ընկերութիւններից ձեռք բերուած սարքաւորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրուող մարտկոցների բարձր որակը, արտադրութեան բոլոր գործընթացներում նուազագոյնի է հասցուած մարդկային միջամտութեան գործօնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նշուվել է նաեւ, որ ամբողջ հզորութեամբ աշխատելու դէպքում, ընկերութիւնը հնարաւորութիւն կունենայ բաւարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլեւ` հարեւան պետութիւնների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը:
  -   Տնտեսութիւն